Աշխատավարձի հաշվիչ

3492
աշխատավարձի հաշվիչ

Հավանաբար անընդհատ լսում եք մաքուր, կեղտոտ աշխատավարձ արտահայտությունները: Բոլորս գիտենք, որ մաքուր աշխատավարձը այն գումարն է, որ մենք ամսվա վերջում ստանում ենք մեր բանկային քարտին կամ կանխիկ եղանակով: Կեղտոտ աշխատավարձն էլ այդ գումարն է պետությանը վճարվող հարկերի հետ միասին:

Սակայն ոչ բոլորս գիտենք՝ ինչքան գումար է գործատուն ամսական մեզ համար վճարում պետությանը: Եթե անգամ գիտեք, որովհետև թիվը ֆիքսված է Ձեր պայմանագրի մեջ, մեծ է հավանականությունը, որ չգիտեք՝ որ վճարը ինչքան գումար է կազմում:

Մինչև վճարներին անդրադառնալը նշենք, որ կարող եք աշխատավարձի հաշվիչ գտնել օնլայն` ձեռքով մաքուր և կեղտոտ աշխատավարձը հաշվարկելու փոխարեն: Ահա մի քանի որակյալ հաշվիչներ, որոնցից կարող եք օգտվել.

http://impress.am/calc/tools/wage/index.php

http://www.hashvapah.com/?m=salary&p=39

Գործատուն Ձեզ համար վճարում է եկամտային հարկ, կուտակային կենսաթոշակային վճար և դրոշմանիշային վճար:

1. Եկամտային հարկ

Եկամտային հարկը ՀՀ պետական բյուջե վճարվող հարկ է, որը հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է գործատուն:

Մինչև 120 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է հարկվող եկամտի 24.4%: 120 000 – 2 000 000 դրամ գրանցված աշխատավարձի դեպքում եկամտային հարկը հավասար է 29 280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26%: 2 000 000 դրամից ավելի գրանցված աշխատավարձի դեպքում եկամտայի հարկը հավասար է 518 080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36%:

Օրենքին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այս հղումով:

  1. Կուտակային կենսաթոշակային վճար

Կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելը պարտադիր է 1974թ և դրանից հետո ծնված աշխատողների համար: Մինչև 1974թ այս համակարգի մասնակցությունը կամավոր է: Եթե Դուք Կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա Ձեր գործատուն Ձեր աշխատավարձից որպես կուտակային վճար վճարում է Ձեր կեղտոտ աշխատավարձի 5%-ը:  Յուրաքանչյուր մասնակցի համար ամսական ևս 5% վճարում է պետությունը:

Օրենքին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այս հղումով:

  1. Դրոշմանիշային վճար

Հավանաբար Ձեր շրջապատում անընդհատ լսում եք ‹‹Բանակի 1000 դրամ›› արտահայտությունը: Սա հենց դրոշմանիշային վճար է, որի մասին օրենքը հաստատվեց 2016թ դեկտեմբերին (սահմանված՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով): Գործատուն յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձից վճարում է ամսական 1000-ական դրամ:

Օրենքին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք  այս հղումով:

Այսպիսով՝ կարող եք ինքնուրույն հաշվել՝ ինչքան գումար եք ամսական վճարում պետությանը կամ էլ օգտագործել աշխատավարձի հաշվիչ, որի համար հղումներ ենք տրամադրել վերևում:

Եթե Ձեր աշխատավարձը բավարար է, որպեսզի գումար խնայեք, կարդացեք նաև մեր ակնարկը ավանդ վերցնելու մասին: