Ավանդ: Որքա՞ն խնայել

296
Ավանդ

Մեր իրականության մեջ գումար խնայելը այդքան էլ տարածված երևույթ չէ: Եթե նույնիսկ գումար ենք խնայում, ապա հաստատ  հստակ պլանավորում չենք անում:

Խելամիտ վարկը կիսվում է մի քանի խորհուրդներով, թե ինչպե՞ս գումար խնայել:

Որքա՞ն գումար խնայել
  • Խնայողություն ըստ ծախսերի

Գումար խնայելու համար նախ և առաջ հստակեցրեք, թե ինչ ծախսեր ունեք: Գուցե՞ մոտ ժամանակներս պլանավորում եք տան վերանորոգում անել, արձակուրդ գնալ կամ ամուսնանալ: Որոշեք թիրախը և ժամկետը: Հասկացեք՝ քանի՞ ամիս ժամանակ ունեք, որպեսզի անհրաժեշտ գումարը բաժանեք ամիսների:

Սա գումար խնայելու ավանդական մոտեցումներից մեկն է: Ցավոք, այս հաշվարկների դեպքում երբեմն հասկանում ենք, որ ամեն ցանկության համար չէ, որ կկարողանանք անհրաժեշտ գումարը հավաքել:

Այստեղ Դուք ունեք մի քանի տարբերակ.

  • Վերաձևակերպել նպատակները;
  • Երկարացնել ժամկետը;
  • Կրճատել ընթացիկ ծախսերը;
  • Փոխել աշխատանքը կամ երկրորդ աշխատանք գտնել:

Սովորաբար մենք համադրում ենք այս տարբերակներից մի քանիսը՝ կրճատելով ծախսերը, երկարացնելով նպատակի իրականացման ժամկետը և գուցե լրացուցիչ հավելյալ եկամուտի աղբյուր գտնելով:

  • Խնայողություն՝ ըստ գրաֆիկի

Եթե կոնկրետ ծախս չունեք այս պահին, ապա խնայողության նկատմամբ այլ մոտեցում է անհրաժեշտ մշակել: Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակը.

Ամսական եկամտի առնվազն 10%-ը պետք է խնայել:

Եկամտի մնացած 70%-ը պետք է ծախսել կարիքների վրա, 20%-ը՝ ըստ Ձեր հայեցողության: Բնականաբար, շատ ավելի լավ է, եթե խնայեք 10%-ից ավել գումար, սակայն ամեն ինչ արեք, որպեսզի խնայողությունը 10%-ից պակաս չլինի:

  • Խնայողություն՝ վատ օրվա համար

Գումար խնայելու վերջին տարբերակը արտակարգ իրավիճակների ֆոնդ ստեղծելն է: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս հավաքել այնքան գումար, որը Ձեզ կբավարարի 3-5 ամսվա ամենօրյա ծախսերի համար: Պարտադիր չէ, որ այս դեպքում Դուք հաշվարկը անեք ընթացիկ ամիսների ռեալ ծախսերի հիման վրա: Արտակարգ իրավիճակի դեպքում Դուք ճոխություններից կարող եք հրաժարվել և կարևոր է, որ բյուջեն պարզապես ներառի ամսական պարտադիր կարիքները:

Որտե՞ղ գումար խնայել: Ավանդ

Գումար խնայելու լավագույն տարբերակը ավանդ ներդրելն է: Բացի նրանից, որ բանկում գումարը ավելի ապահով է, քան տանը, Դուք նաև տոկոսագումարներ կստանաք:

Ավանդ ներդնելու համար նախ և առաջ ուսումնասիրեք շուկան և գտեք ամենաբարձր տոկոսադրույքով տարբերակը: Հիշե՛ք՝ ժամկետային ավանդի տոկոսադրույքը ավելի բարձր է, քան ցպահանջ ավանդի դեպքում, հնարավորության դեպքում հորդորում ենք ավանդի համար հստակ ժամկետ սահմանել:

Դուք կարող եք ավելի մանրամասն ինֆորմացիա գտնել ավանդների մասին այստեղ: