Ո՞րն է ֆինտեք ոլորտը և ինչու՞ է այն կարևոր

    232
    ֆինտեք

    Մեդիայում և ՏՏ միջավայրում հաճախ լսում ենք ֆինտեք տերմինը: Չնայած այն շատ տարածված հասկացություն է այսօր, շատերը ամբողջովին չեն պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ֆինտեքը:

    Ֆինտեքը՝ նոր տերմին

    Ֆինտեքը փոխում է ինչպես սոցիալական, այնպես էլ բիզնես միջավայրը: Դրա տակ մենք հասկանում ենք մոբայլ վճարումները, դրամական փոխանցումները, օնլայն վարկերը, դրամահավաքները և ակտիվների մենեջմենթի նոր դրսևորումները: Արդյունքում ՏՏ ընկերությունները ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի են դարձնում հասարակության համար:  Ձեռնարկություններն էլ ֆինտեքի շնորհիվ ավելի մատչելի գնով են մատուցում իրենց ծառայությունները և հնարավորություն են ստանում ընդլայնել տեսականին:

    Ֆինտեքն այսօր

    Տերմինը արտացոլում է ստարտափերին, որոնք ներխուժել են ավանդական բանկերի և այլ ֆինանսական կառույցների ոլորտ: Գլոբալ առումով ֆինտեք են համարվում պրոցեսները ավտոմատացրած ֆինանսական կառույցները, ինչպես նաև մեծ ՏՏ ընկերությունները (Google, Yahoo, Amazon և այլն), որոնք ֆինանսական ծառայություններ են առաջարկում:

    Ֆինտեք ոլորտի առաջընթացին նպաստել է տեխնոլոգիաների զարգացումը: Առաջընթացը հատկապես ակնհայտ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ոչ բանկային վարկավորումը, անձնական ֆինանսերի կառավարումը, դրամահավաքները, վճարումները, ֆինանսական խորհրդատվությունը և այլն:

    Վարկավորման հարթակների մեծ տարածումը նպաստել է նրան, որ փոխվել է վարկատուի և վարկառուի փոխհարաբերության ձևը: Դրամահավաքների նոր հարթակների շնորհիվ էլ լավ գաղափարի համար գումար կարելի է հայթաթել հաշված ժամերի ընթացքում: Երկրից երկիր գումարի փոխանցումը ժամանակին իսկական գլխացավանք էր ձեռնարկատերերի համար: Այսօր սա մեկ այլ ոլորտ է, որ ամբողջովին փոխվել է նորարարների շնորհիվ:

    Ֆինտեք ոլորտի զարգացման կարևորագույն կոմպոնենտներից մեկն էլ տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների արագ զարգացումն է, ինչի արդյունքում փոխվել են մարդկանց գումար ստանալու և փոխանցելու, ծախսելու և ներդրումներ անելու սովորույթները:

    Ի՞նչ է սպասվում ապագայում

    Չնայած աշխարհում բանկերի հաճախորդների 2/3-րդը օգտվում է ֆինտեք ապրանքներից և ծառայություններից, ոմանք դեռ հավատարիմ են ավանդական ֆինանսական ծառայություններին: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ նախընտրում են ֆինտեքը մոբիլության, արագության և հասանելիության հաշվին:

    Այս միտումը չի անհետանա, հակառակը, կխորանա:  Ժամանակի ընթացքում ժամանակակից պայմաններին բավարարելը գոյատևելու խնդիր կդառնա բոլոր ընկերությունների համար: Մրցակցային շուկային դիմանալու համար յուրաքանչյուր ֆինանսական ընկերություն կփորձի նորարարություններ իրականացնել:

    20 տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնի, որ 10 տարուց քիչ ժամկետում ընկերությունը կարող է ընդլայնվել միջազգային շուկայում: 4finance ընկերությանը (Հայաստանում ներկայացնում է Գուդկրեդիտ ընկերությունը) պահանջվեց 8 տարի, որպեսզի ունենա 2000 աշխատակից 3 մայրցամաքներում ու 17 երկրներում և սպասարկի միլիոնավոր աշխատակիցների: Ընկերության հաջողության գրավականը կայանում է նրանում, որ ամեն տարի ընկերությունը միլիոնավոր եվրոներ է ներդնում ՏՏ համակարգերի մշակման գործում: Դա գումարի կորուստ չէ: Դա մեր հետագա աճի երաշխիքն է:

    Ֆինտեքը այսօր գուցե դեռ ուղղակի լրացուցիչ հնարավորություն է, սակայն արդեն գիտենք, որ այն հետագայում բիզնես մոդել կդառնա:

    Կարդացեք նաև մեր գրառումը ‹‹Անկանխիկ հասարակություն. հիմնական խնդիրները›› թեմայով: