Պարտքեր: Ինչպե՞ս ազատվել

508
պարտքեր

Ունե՞ք վարկեր, որոնք կարծես չեն նվազում և աստիճանաբար վատթարացնում են Ձեր ֆինանսական դրությունը: Չէ ո՞ր վարկի դիմել էիք, որպեսզի բարելավեք և ոչ թե բացասական ազդեք Ձեր կյանքի որակի վրա:

Ստորև ներկայացնում ենք 10 հիմնական ֆինանսական սխալներ, որոնք պատճառ են դառնում անվերահսկելի պարտքերի համար: Գուցե՞ Ձեր դեպքում ակտուալ է այս կամ այն սխալը:

  1. Մշտապես օգտվում եք բանկի կողմից տրամադրվող վարկային գծից

Եթե վարկային գծի պայմանները բարենպաստ են, ապա շատ հաճախ նույնիսկ ժամանակ չենք հատկացնում, որ մտածենք՝ արդյոք մեզ պետք է այս կամ այն գնումը հենց այս պահին: Գուցե՞ ոչինչ չի տուժի, եթե մեկ կամ երկու ամիս սպասենք, որպեսզի մասամբ ազատվենք մեր պարտքերից և արդեն իսկ առկա վարկային պարտավորություններից:

  1. Դուք չունեք մանրամասն պլանավորած բյուջե

Եթե հստակ առանձնացնեք՝ որքան եկամուտ և ծախս ունեք յուրաքանչյուր ամիս, ապա ավելի լավ կպատկերացնեք Ձեր ֆինանսական հոսքերը և ավելի խելամիտ ֆինանսական որոշումներ կկայացնեք: Որքան շատ խնայեք առօրյա ծախսերի վրա, այնքան ավելի շատ գումար կարող եք ուղղել վարկերի մարմանը: Այս պարագայում հաստատ արժե մի քանի ամիս խնայողաբար ծախսել:

  1. Դուք չեք խորանում տոկոսադրույքների մեջ

Եթե Դուք ունեք մի քանի վարկ և նպատակ ունեք հերթով վաղաժամկետ մարել վարկերը, ապա խորհուրդ ենք տալիս նախ և առաջ հասկանալ տոկոսադրույքները: Որքան բարձր են տոկոսադրույքը և սպասարկման վճարը, այնքան այդ վարկն առաջնային պետք է լինի Ձեզ համար:

  1. Պայմանները երկրորդական են, կարևորը՝ գտնեք գումարը

Սա բավականին տարածված խնդիր է: Եթե ունեք պարտքեր կամ վարկային պարտավորություններ, ապա հաճախ փող գտնելու աղբուրը և պայմանները կարևոր չեն, կարևորը կատարեք Ձեր ֆինանսական պարտավորությունը: Սա համարվում է ֆինանսների կառավարման մեծագույն սխալը: Այս սխալի արդյունքում է, որ վաշխառությունը, որը շատերիս մոտ հայտնի է որպես տոկոսով փող վերցնել, այսօր այսպիսի ծավալների է հասել:

  1. Դուք շուկան չեք ուսումնասիրում

Մինչև պայմանագիրը կնքելը անպայման շուկայի ուսումնասիրություն արեք, որպեսզի համոզվեք, որ ընտրել եք շուկայում առկա տարբերակներից առավել հարմարը: Ընթացքում ավելի հարմար տոկոսադրույքով վարկ գտնելու դեպքում դիտարկեք վերավարկավորման տարբերակը:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը, թե ինչ անել, եթե պարտքեր ունեք: