Որոշե՞լ եք վարկի դիմել: Այսօր մենք կներկայացնենք 8 սխալ, որոնցից պետք է խուսափել, սակայն մինչ դա պարտադիր մտածեք՝ արդյոք Ձեզ գումարը հենց հիմա է պետք: Գուցե՞ այս գնումը կարող եք անել X ժամանակ անց: Եթե ոչ, հստակ հաշվարկեք՝ ինչքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ և ի՞նչ մարումների գրաֆիկ կաշխատի Ձեզ համար:
Ահա մեր խորհուրդները.
-
Սխալ ինֆորմացիայի տրամադրում
Մենք հասկանում ենք, որ ցանկացած գնով ուզում եք վարկային հայտը հաստատվի: Դա պատճառ չէ, որ վարկատուին ցույց տաք, թե իրականում վարկը մարելու շատ տարբերակներ ունեք, եթե դա այդպես չէ: Այսպես թե այնպես, վարկատուն վերլուծություն է անելու և եթե պարզվի, որ տրամադրված ինֆորմացիան սխալ է, ապա հաստատ հակառակ ազդեցություն կթողի Ձեր տրամադրած ինֆորմացիան:
-
Ոչ ամբողջական ինֆորմացիայի տրամադրում
Յուրաքանչյուր վարկատու ունի վարկային հայտի ուսումնասիրության իր ընթացակարգը, այդ պատճառով վարկատուին տրամադրեք անհրաժեշտ ժամանակ և ինֆորմացիա, որպեսզի գործընթացը սահուն անցնի: Ինչքան շատ ինֆորմացիա տրամադրեք առաջին փուլում, այնքան արագ կանցնեն հերթական փուլերը:
-
Փոքր սխալների անտեսում
Նորից ստուգեք Ձեր հայտը և համոզվեք, որ նրա մեջ որևէ սխալ չկա: Ուշադրություն դարձրեք ամեն մի դետալին՝ սկսած Ձեր հասցեից մինչև եկամտի չափ: Շփոթմունքի արդյունքում անգամ սխալ գրված հասցեն կարող է հանգեցնել վարկային հայտի մերժման:
-
Ձեր ուժերից ավել գումարի վարկավորում
Համոզվեք, որ ավել գումարի համար չեք դիմել: Երբեմն մենք մտածում ենք, որ ավելի լավ է շատ գումար վերցնենք, որպեսզի ոչ մի դեպքում քչություն չանի: Սակայն հիշեք՝ այդ դեպքում գործ ունեք նաև ավել տոկոսագումարների հետ:
-
Ոչ հստակ գումարի հաշվարկների տրամադրում
Վարկատուն մանրամասն կհաշվարկի, որքան գումար է պետք Ձեր նշած նպատակի համար: Մի դիմեք ավել գումարի համար, քան անհրաժեշտ է նշված խնդիրը լուծելու համար: Միաժամանակ մի թերագնահատեք նաև արժեքը:
-
Ոչ ռեալ մարման ժամկետների որոշում
Դիմեք վարկի միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ մարման գրաֆիկը Ձեզ համար ընդունելի է: Արդյունքում Ձեր կյանքի որակը չի տուժի և վարկի մարումները շատ անհարմարություն չեն պատճառի:
-
Վարկային սքորի անտեսում
Որպեսզի ֆինանսական կազմակերպությունը Ձեզ լավ պայմաններով գումար տրամադրի, պետք է ունենալ լավ վարկային սքոր: Դրա համար խորհուրդ ենք տալիս ԱՔՌԱ վարկային բյուրոյից հարցում անել և համոզվել, որ Ձեր վարկային պատմության մեջ սխալներ չկան: Տարին մեկ անգամ այս ծառայությունը անվճար է: Միաժամանակ եթե որոշել եք մեծ վարկի դիմել, կարող եք վերցնելուց առաջ քայլեր ձեռնարկել վարկային սքորը բարելավելու ուղղությամբ:
-
Շատ վարկային դիմումների հաստատում
Ամեն անգամ երբ Դուք հայտ եք ներկայացնում, վարկատուն ստուգում է Ձեր վարկային պատմությունը: Արդյունքում մերժումները երևում են վարկային բյուրոյում և կարող են բացասաբար անդրադառնալ Ձեր վարկային սքորի վրա:
Կարդացեք նաև մեր գրառումը՝ ինչի՞ն ուշադրություն դարձնել վարկի դիմելուց: