6 խորհուրդ՝ ինչպե՞ս կազմել 2019թ բյուջեն

58
2019թ բյուջե

Շատերն այսօր պլանավորում են ամանորյա ծախսերը, որպեսզի տոների ընթացքում գերծախսեր չանեն: Եթե Դուք ևս այդպես եք վարվում, ապա առաջարկում ենք դրանով չսահմանափակվել և պլանավորել նաև 2019թ բյուջեն:

Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչ անել.

  1. Պատրա՛ստ եղեք ծախսերի

Եթե այս տարի պլանավորում եք դասընթաց անցնել , նոր հիփոթեքային վարկ վերցնել կամ տոնական միջոցառում կազմակերպել, ապա առաջարկում ենք հենց տարվա սկզբից այն ներառել Ձեր պլանների մեջ: Այդպես վարվեք, եթե անգամ հստակ գումարը դեռ հայտնի չէ:

Չմոռանաք նաև հաշվի առնել դրական փոփոխությունները, ինչպես օրինակ աշխատավարձի պլանային բարձրացում կամ հարկային վճարումների նոր պայմաններ:

  1. Ծախսերը Ձեր օգտին մի՛ հաշվարկեք

Եթե հետագա ծախսերի հստակ գումար չգիտեք, ապա այն պլանավորելուց հակված եղեք դեպի մաքսիմալ գումար: Եթե եկամուտները ևս հստակ չեն, ապա դա էլ հաշվարկեք մինիմալ տարբերակով: Սա մեր օգտին չէ, բայց կոնսերվատիվ պլանավորումը մեզ օգնում է, երբ ինչ-որ բան պլանավորածի նման չի ստացվում:

Ծախսերը հաշվելուց մտքի մեջ ունեցեք, որ արագ սպառում ունեցող շուկայում կա հավանականություն, որ գոնե 2% գնաճ կլինի: Այդպես չլինելու դեպքում էլ խնայված գումարը երբեք հոգ չէ:

  1. Հաշվի՛ առեք անցած տարվա ծախսերը

Տարին դեռ չի ավարտվել, բայց Դուք արդեն հստակ գիտեք՝ ինչ նպատակներ կարողացաք արդեն իրականացնել և որոնք անկատար կմնան: Եթե ամեն ամսվա վերջ ծախսերը հոգալու խնդիր եք ունենում, ապա ինչ-որ բան հաստատ այն չէ: Կազմեք բյուջե, վերանայեք Ձեր ծախսերը, որպեսզի նոր տարին ճիշտ կետից սկսեք:

  1. Նոր նպատակներ սահմանե՛ք

Ամանորը լավագույն ժամանակն է, երբ պետք է որոշել՝ ի՞նչ նպատակներ ունեք գալիք տարվա համար: Հենց սկզբից ծախսերի մասին պատկերացում ունենալու դեպքում ավելի խելամիտ կծախսեք Ձեր գումարը:

  1. Ստուգեք Ձեր վարկային սքորը

Տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոն անվճար հաշվետվություն է տրամադրում Ձեր վարկային պատմության վերաբերյալ: Եթե տարվա ընթացքում ունեցել եք վարկային պարտավորություններ, ապա 2019թ ընդառաջ ճիշտ ժամանակն է վարկային պատմությունը ամփոփելու համար:

Դա նաև լավ հնարավորություն է, որպեսզի ստուգեք և համոզվեք, որ ամեն ինչ ճշգրիտ է:

Մաղթում ենք Ձեզ առողջ և ֆինանսապես ապահով տարի:

Ֆինանսները կառավարելու համար պլանավորու՞մ եք ծրագիր ներբեռնել: Ահա մի քանի տարբերակ: