ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐԿ ԿԱՅՔԷՋ

finans

Եթե Դուք օգտվում եք կամ միգուցե պլանավորում եք օգտվել առցանց սպառողական վարկավորումից, ապա  այս ֆինանսական ոլորտի ուսուցողական կայքէջը հենց Ձեզ համար է:

Կայքէջը ստեղծվել է «ԳուդԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից: Ընկերությունը հանդիսանում է 4finance միջազգային խմբի անդամ: 4finance-ը Եվրոպայի ամենամեծ և արագ աճող օնլայն սպառողական վարկեր տրամադրող խումբն է, որին հաջողվել է ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկում 18 երկրներում: Ընկերության առաքելությունն է հաճախորդների համար վարկավորումը դարձնել հնարավորինս արագ և հարմար գործընթաց:

«ԳուդԿրեդիտ» ընկերության նպատակն է ստեղծել մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն ունի ֆինանսական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Լինելով պատասխանատու վարկավորման ջատագով՝ ԳուդԿրեդիտը կարևորում է հաճախորդների և հանրության իրազեկվածությունը ֆինանսական ծառայություններից օգտվելիս` առավել կարևորելով վարկ վերցնելու հետ կապված իրազեկվածությունը, քանի որ ՈՉ խելամիտ վարկ վերցնելը կարող է հանգեցնել խիստ բացասական հետևանքների:

«Խելամիտ վարկ» կայքէջում Դուք կարող եք ստանալ օգտակար տեղեկատվություն ֆինանսական ոլորտի, Ձեր անձնական ֆինանսական միջոցների կառավարման և վարկավորման վերաբերյալ: Մեր նպատակն է օգնել Ձեզ գնահատել և վերլուծել վարկավորման գործընթացին առնչվող հիմնական հարցերը և ռիսկերը նախքան վարկ վերցնելը:

Հուսով ենք, որ «Խելամիտ վարկ» կայքէջի խորհուրդների միջոցով Դուք կկարողանաք ճիշտ կողմնորոշվել վարկավորման շուկայում և չշփոթվել առաջարկվող բազմազանության մեջ:

Կայքէջը կանոնավոր կերպով կթարմացվի և կհամալրվի նոր տեղեկատվությամբ: Եթե Ձեզ հետաքրքրող որևէ թեմա կամ հարցի պատասխան դուրս է մնացել մեր ուշադրությունից, կարող եք էլ. փոստի միջոցով մեզ հղել Ձեր հարցը՝ info@goodcredit.am:

Ամենաընթերցվածը