Հաճախակի տրվող հարցեր

Տոկոսադրույքն այն գումարն է, որը վարկատուն կիրառում է իր ծառայությունների համար՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը և շուկայական գները:

Անպայման կապ հաստատեք վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման բաժնի հետ և փորձեք խնդրի լուծման եզրեր գտնել: Մի փորձեք խուսափել Ձեր պարտականություններից. դա կարող է լրացուցիչ ծախսեր կուտակել Ձեզ համար: Նման իրավիճակներից խուսափելու համար գումարը հաշվարկով ծախսեք, որպեսզի կարողանաք վարկը մարել ժամանակին և ամբողջությամբ:

Վարկային կազմակերպությունները բավականին շատ են, և անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք ճիշտ ընտրություն կատարել: Ինչպես և այլ ծառայություն մատուցող բնագավառներում, վարկային ընկերությունների պայմանները միշտ չէ, որ կարող են նպատակահարմար լինել Ձեզ համար: Նախքան վարկ վերցնելը գնահատեք տարբեր առաջարկներ, համեմատեք տոկոսադրույքները և առաջարկվող վարկի պայմանները: Դուք կարող եք նաև կապ հաստատել վարկային ընկերության սպասարկման կենտրոնի հետ և աշխատակցի օգնությամբ պարզել կարճաժամկետ վարկերի բոլոր միջնորդավճարները: Սպասարկման կենտրոնի աշխատակիցը կօգնի Ձեզ գնահատել վարկային կազմակերպության պրոֆեսիոնալիզմը, և Դուք կհասկանաք՝ արդյոք ցանկանում եք վարկ վերցնել հենց այդ կազմակերպությունից թե կշարունակեք այլ առաջարկ փնտրել:
Հարցուփորձ արեք Ձեր ընկերներին ու ծանոթներին և տեղեկացեք, թե ինչ կարծիք ունեն այս կամ այն վարկային կազմակերպության վերաբերյալ:

Ձեր վարկային պայմանագիրը պետք է ներառի տարեկան տոկոսադրույքը, որը բոլոր ֆինանսական հաստատություններում նույն սկզբունքով է հաշվարկվում: Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»: Երբ դուք վերցնում եք վարկ, ապա պարտավորվում եք վերադարձնել այդ գումարը, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:
Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են այդ տոկոսավճարների մեծությունը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ) վարկավորման այն տոկոսադրույքն է, որն իր մեջ ներառում է վարկի հետ կապված բոլոր պարտադիր ծախսերը` տոկոսավճարները, վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր ծախսերը (oրինակ` միջնորդավճարներ, վարկ տրամադրելու համար հաշվի բացման, սպասարկման հետ կապված ծախսեր, ապահովագրական ծախսեր և այլն):
Տոկոսադրույքը համարժեք է բոլոր ներկա և գալիք պարտավորությունների արժեքին (վարկի գումար, մարման գումար և այլ վճարումներ): Այն հաստատվում է վարկատուի և սպառողի միջև և արտահայտվում է սպառողին տրամադրված ողջ գումարի հանդեպ տարեկան տոկոսադրույքով: Տոկոսադրույքը ներառում է վարկի գումարը, միջնորդավճար, վարկային պայմանագրին առնչվող այլ վճարումներ:
• Սպասարկման վճար
• Հաշիվ բացելու վճարումներ
• Ապահովագրման վճարումներ, եթե դրանք անհրաժեշտ են:

Տվյալների մշակումը կատարվում է անձնական տեղեկատվության վերաբերյալ օրենքի համաձայն: Հաճախորդներին այս մասին տեղեկացվում է վարկատուի հետ պայմանագիր կնքելիս: Ստորագրելով պայմանագիրը՝ Դուք համաձայնություն եք տալիս վարկատուին մշակել (հավաքագրել, պահպանել, գրանցել, մուտքագրել, փոխանցել, հրապարակել և այլն) Ձեր տվյալները (Ձեր անունը, ազգանունը, հասցեն, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև ելքային և մուտքային զանգերի ձայնագրություն, որը պարունակում է Ձեր ձայնը): Վարկատուն մշակում է տվյալները հաճախորդներին գրանցելու, ծառայություններ մատուցելու, անհրաժեշտության դեպքում պարտքերի հավաքագրման նպատակով օգտագործելու, վճարումներ կատարելու վերաբերյալ տեղեկատվություն մատուցելու կամ վարկին առնչվող այլ նպատակներով:

Ամենաընթերցվածը