Ազատ գրաֆիկով աշխատանք

811
ազատ գրաֆիկով աշխատանք

Տնից ազատ գրաֆիկով աշխատանք ունենալը հետզհետե ավելի ու ավելի է տարածվում այսօրվա պայմաններում: Շատերի համար դա ամենօրյա կենսակերպ է, իսկ ոմանք ազատ գրաֆիկով աշխատում են երեկոյան ժամերին հիմնական աշխատանքից հետո:

Ազատ գրաֆիկով ե՞ք աշխատում և մտածու՞մ եք՝ ի՞նչ անել, որ հաճախորդների քանակի խնդիր չունենա՞ք:

Ահա մի քանի խորհուրդներ.

Ժամանակ առ ժամանակ կիսվեք Ձեր գրանցած հաջողություններով

Մեկ տարի առաջ որևէ հաճախորդի համար աշխատե՞լ եք: Եթե այս տարվա ընթացքում բարդ կայք եք պատրաստել, համալրել եք Ձեր դիզայներական պորտֆոլիոն կամ որպես մարկետոլոգ կայքի օպտիմիզացման ռեկորդ եք սահմանել, ապա դրա մասին պարտադիր պետք է տեղեկացնել նախկին հաճախորդներին: Եթե անգամ տվյալ հաճախորդը այլևս գործ չունի, հաստատ Ձեր մասին կպատմի իր շրջապատում:

Կապ պահպանեք Ձեր ոլորտի լոկալ կազմակերպությունների հետ

Հաճախ ազատ գրաֆիկով աշխատանք ունեցող անձինք նույն ոլորտի կազմակերպություններին դիտարկում են որպես մրցակիցներ, սակայն դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ շատ հաճախ Դուք կարող եք համագործակցել այդ ընկերությունների հետ: Ցանկացած կազմակերպության դեպքում լինում են ծանրաբեռնված ամիսներ, երբ լրացուցիչ ձեռքերը միայն ողջունելի են: Գուցե հենց այս կազմակերպությունները ինչ-որ փուլում Ձեզ համար պատվիրատու դառնան:

Մշտապես թարմացրեք Ձեր LinkedIn-ի պրոֆիլը

Գործատուները աշխատակիցներին ուսումնասիրում են նախ և առաջ LinkedIn-ի պրոֆիլի միջոցով, իսկ դա նշանակում է, որ պարբերաբար պետք է հանձնել քննություններ, հավաստագրեր ստանալ և դրանք տեղադրել Ձեր պրոֆիլում: Կարևոր է նաև այս հարթակում շատ կապեր ունենալն ու ակտիվ լինելը: Պարբերաբար թողեք մեկնաբանություններ, կիսվեք մասնագիտական խորհուրդներով, ցույց տվեք, որ Դուք Ձեր ոլորտի պրոֆեսիոնալն եք:

Ստեղծեք լավ առցանց համբավ

Գործատուները հաստատ Ձեր անուն ազգանունով որոնում կանեն սոց ցանցերում: Դա նշանակում է, որ Դուք պետք է պարբերաբար ստուգեք և վստահ լինեք, որ թողում եք լուրջ մարդու տպավորություն: Պրոֆեսիոնալ առցանց ‹‹ոտնահետքերը›› Ձեր հաջողության լավագույն գրավականն են:

Պարտադիր մասնագիտացում ունեցեք

‹‹ Լայն›› մասնագետներին գործատուները չեն սիրում: Միշտ ավելի վստահելի են նեղ մասնագիտացում ունեցող անձինք: Հասկացեք՝ մասնագիտական ո՞ր ուղղությունը մեծ պահանջարկ ունի և խորացեք հենց դրա մեջ: Հաստատ պատվերների պակաս չեք ունենա:

Նախորդ գրառումը՝ ‹‹Առանց գրավի վարկեր. առավելություններն ու թերությունները›› թեմայով: