Ֆինանսներ: 7 ոսկե կանոն

1199
անձնական ֆինանսներ

Գալիք տարուն շատ քիչ ժամանակ է մնացել: Հավանաբար նոր տարվա համար անձնական հաջողությունների հետ մեկտեղ ունեք նաև գործնական ձգտումներ:

Ներկայացնում ենք խորհուրդներ՝ ինչպես պլանավորել Ձեր ֆինանսները գալիք տարում.

  1. Ունեցե՛ք նպատակ

Առանց նպատակի երբեք չեք կարող հասկանալ՝ արդյո՞ք Դուք ունեցաք ֆինանսական հաջողություն: Սահմանե՛ք նպատակներ և այնուհետև ստեղծեք քայլ առ քայլ պլան, որը Ձեզ կհասցնի նպատակին:

  1. Մի խառնե՛ք ցանկությունները կարիքների հետ

Մշտապես ցանկություններն ու կարիքները խառնելու արդյունքում Դուք ֆինանսական կայունություն չեք ունենա: Ընդունեք, որ մարդկային կարիքները շատ պարզ են՝ սնունդ, հագուստ, տանիք, առողջություն, վստահելի տրանսպորտի միջոց և այլն: Մնացած ամեն ինչ ցանկություն է: Դա չի նշանակում, որ չպետք է ժամանակ առ ժամանակ տրվենք մեր ցանկություններին: Պարզապես պետք է գիտակցել, որ ցանկությունները չպետք է բացասաբար անդրադառնան մեր ֆինանսական կայունության վրա:

  1. Ապրե՛ք Ձեր հնարավորությունների սահմանում

Ծախսեք այնքան գումար, որքան ամսական վաստակում եք, արդյունքում երբեք պարտքերի մեջ չեք ընկնի: Ձեր հնարավորությունների սահմաններում ծախսելն իր տեսակի մեջ նվաճում է, սակայն իդեալական է, երբ ծախսում եք ավելի քիչ, քան վաստակում եք:

  1. Հասկացե՛ք՝ ինչն է կապիտալ

Պլանավորու՞մ եք գնել բնակարան, հող, ավտոմեքենա կամ թանկարժեք զարդեր: Որպես որոշում կայացնելու կարևոր կետ՝ մտածեք, թե որքանո՞վ այն կապիտալ կդառնա Ձեզ համար ապագայում: Մեծ գումար ծախսեք այնպիսի գնումների դեպքում, երբ վստահ եք, որ տվյալ ապրանքի գինը շուկայում շուտ չի իջնի և տվյալ ապրանքը արագ մաշվածության խնդիր չունի:

  1. Սկզբում վճարե՛ք ամենաբարձր տոկոսադրույքով պարտքերը

Եթե Դուք ունեք բանկային պարտավորություններ, ապա առաջնահերթություն դնելիս կարևորեք այն վարկերը, որոնց տոկոսադրույքը ամենաբարձրն է: Որքան արագ մարեք պարտքը, այնքան ավելի քիչ ավելորդ գումարներ կծախսեք:

  1. Ներդրում մի՛ արեք այնպիսի ոլորտներում, որոնցից գլուխ չեք հանում

Բարդ պրոդուկտների մեջ ներդրում անելու դեպքում Դուք կասկածի տակ եք դնում Ձեր կապիտալը և շահույթը: Երբեք ներդրում մի արեք այնպիսի ոլորտներում, որոնք կողքից շահավետ են թվում, եթե Դուք լավ չեք պատկերացնում նրանում ընթացող պրոցեսները:

  1. Պատրա՛ստ եղեք անսպասելի իրավիճակների

Խորհուրդ ենք տալիս Ձեր 3-4 ամսվա եկամտի չափով գումար խնայել: Դա պարզ, սակայն արդյունավետ եղանակ է դիմակայելու աշխատանքի կորստին, առողջական խնդիրներին կամ կենցաղային ծախսերին:

Շնորհավորում ենք Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող գալիք տարում Դուք կայացնեք միայն խելամիտ ֆինանսական որոշումներ: 

Կարդացե՛ք նաև մեր խորհուրդները, թե ինչպես գումար խնայել: