Այսօր արդեն մեզանից շատերը անձնական գումարը վստահում են բանկին: Եթե Դուք դեռ չեք կողմնորոշվել՝ արդյո՞ք հետևել այս տենդենցին թե ոչ, ապա այս գրառումը Ձեզ համար է:
Ստորև ներկայացնում ենք 8 պատճառ՝ ինչու՞ օգտվել բանկային քարտից.
Անվտանգություն.
Երբեմն տնից դուրս գալուց չգիտեք՝ արդյո՞ք ճիշտ կլինի գումարը վերցնել Ձեզ հետ թե՞ թողնել տանը: Գումարը կորցնելու կամ կողոպուտի հանդիպելու հավանականությունը 2 դեպքում էլ բացառված չէ: Բանկի դեպքում Դուք ստանում եք երաշխավորություն, որ Ձեր գումարը անվտանգ և պաշտպանված է: Բանկային քարտը օգտակար է հատկապես այն դեպքում, եթե գումարը չեք պլանավորում մոտ ժամանակներս ծախսել:
Դրամական միջոցների շարժի կառավարում.
Կանխիկ գումարի դեպքում հաճախ չենք հասկանում՝ որտե՞ղ ծախսեցինք մեր գումարը: Բանկային քարտի դեպքում այդպես չէ. ամեն ամսվա վերջին Դուք ստանում եք քաղվածք, որը ցույց է տալիս՝ երբ, որտեղ և ինչքան գումար եք ծախսել: Սա թույլ է տալիս վերահսկել և կառավարել մեր ֆինանսական սովորությունները:
Վճարելու հնարավորություն.
Ամսվա վերջին կարիք չկա բանկ գնալու կամ վճարահաշվարկային տերմինալներին մոտենալու, երբ կարելի է քարտի միջոցով վճարել կոմունալները, բջջային հեռախոսի վճարը, վարկերի ամսական մարումները և այլն:
Դրամական փոխանցումների իրականացում.
Երբեմն գումարի անհրաժեշտության դեպքում գումար ենք խնդրում ընկերոջից կամ հարազատից: Եթե առանց բանկային քարտի պետք է օր և տեղ պայմանավորվել գումարը վերցնելու համար, ապա քարտի առկայության դեպքում ժամանակը և տարածությունը այլևս խնդիր չեն. գումարը կարող եք ստանալ անիջապես Ձեր բանկային քարտին:
Անկանխիկ աշխատավարձի հնարավորություն.
Անկանխիկ աշխատավարձը շատ հարմար տարբերակ է: Բացառվում է, որ տուն գնալուց կկորցնեք գումարը կամ ավելորդ ծախսեր կանեք: Որպես կանոն, որքան շատ կանխիկ գումար ենք ունենում, այնքան շատ ենք ծախսում: Այդ պատճառով խնայողության կարևոր նախապայմաններից մեկը կանխիկ գումարը բացառելն է:
Վճարումների իրականացում ցանկացած երկրում.
Արտերկիր մեկնելուց հաճախ մտածում ենք՝ որքան գումար փոխել: Սրա լավագույն տարբերակը ձեռքի տակ քարտ ունենալն է: Եթե գումարը չբավարարի, Master կամ Visa քարտ ունենալու դեպքում, կարող եք գումար կանխիկացնել օրվա արտարժույթով:
Ո՞ր բանկում հաշիվ բացել
Բանկային հաշիվ բացելուց պետք է հաշվի առնել հետևյալ մանրամասները.
– Սպասարկման վճար, քարտի տրամադրման վճար, քաղվածքների և այլ ծառայությունների համար գանձվող վճարներ,
– Ձեր աշխատավայրին/բնակության հասցեին մոտ տերմինալի առկայություն, տերմինալնեի քանակը քաղաքում, մասնաճյուղերի աշխատանքային օրեր/ժամեր,
– Օնլայն բենքինգի հնարավորություններ:
Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ինչպե՞ս անվտանգ պահել բանկային քարտը: