Բանկային քարտ: Տեսակները

1664
քարտ

Եթե մի քանի տարի առաջ գումարը մեզ պետք էր միայն կանխիկի տեսքով, ապա այսօր իրավիճակը այլ է: Քարտը պետք է աշխատավարձ ստանալու, օնլայն գնումներ անելու և մի շարք այլ նպատակներով:

Եթե ինչ-ինչ պատճառով քարտ ձեռքբերելու անհրաժեշտություն կա, սակայն չգիտեք՝ ինչ տեսակ ընտրել, ապա այս գրառումը Ձեզ համար է:

Ինչու՞ օգտագործել բանկային քարտ.

Դուք կարող եք օգտագործել բանկային քարտը տարբեր նպատակներով.

  1. Աշխատավարձ ստանալ,
  2. Գնումներ անել խանութներից կամ օնլայն կայքերից,
  3. Բանկոմատի միջոցով վճարել կոմունալները, վարկային պարտավորությունները, լիցքավորել հեռախոսը և այլն,
  4. Գումար փոխանցել Ձեր հարազատի քարտին,
  5. Մինիմիզացնել գումարի կորստի ռիսկը:
Ի՞նչ քարտ պետք է վերցնեմ.

Եթե Դուք պետք է բանկային քարտի համար դիմեք, ապա տեսակը պետք է որոշել կախված Ձեր նպատակայնությունից.

Դեբետային քարտ– Այս քարտը որպես կանոն օգտագործում ենք աշխատավարձի կամ այլ փոխանցումների կառավարման համար: Այս գումարը կարող եք կանխիկացնել կամ կարող եք օգտագործել քարտը գնումներ անելու համար:

Վարկային քարտ– Այս դեպքում Դուք արդեն կկարողանաք քարտի միջոցով կառավարել բանկի կողմից որպես վարկ տրամադրված գումարը:

Հաշվարկային քարտ– Սա արդեն վերը նշված երկու քարտերի տեսակների հնարավորություններն է պարունակում: Այսինքն՝ քարտին կարող եք աշխատավարձ ստանալ և միաժամանակ վարկային գիծ վերցնել:

Բանկի աշխատակիցը հարցնում  է՝ ինչ տեսակի քարտ եմ ուզում.

Եթե քարտը վերցնում եք աշխատավարձ ստանալու կամ Հայաստանում օգտագործելու համար, ապա կարող եք օգտվել տեղական ArCa քարտից: Եթե արտասահմանում ևս նպատակ ունեք օգտագործել այն կամ քարտը ձեռք եք բերում այլ երկրների կայքերից գնումներ կատարելու համար, ապա այդ դեպքում պետք է ձեռք բերել Visa կամ Master card տեսակի քարտ:

Ո՞ր բանկին դիմել:

Եթե հստակ գիտեք՝ ինչ տեսակի քարտ եք վերցնում, ապա գալիս է ամենադժվար պահը՝ որ բանկին դիմել:

Ստորև կիսվում ենք մի քանի խորհուրդներով՝ ինչպես ընտրել բանկը.

  1. Ընտրե՛ք այնպիսի բանկ, որը բանկոմատ ունի Ձեր տան կամ աշխատավայրի մոտակայքում: Դա Ձեզ հնարավորություն է տալիս միանգամից շատ գումար չկանխիկացնել: Որպես կանոն, բանկային հաշվին գումարը պահելու դեպքում Դուք ավելի քիչ եք ծախսում:
  2. Ճշտե՛ք՝ որքան են կազմում տվյալ բանկում Ձեր ընտրած քարտի տեսակի տրամադրման և սպասարկման վճարները: Arca տեսակի քարտերի սպասարկումը, որպես կանոն, ավելի էժան է, քան միջազգային քարտերինը:
  3. Պարտադիր հարցրե՛ք՝ որքան գումար է գանձվում այլ բանկերի բանկոմատներից գումարի կանխիկացման դեպքում: Ինչքան էլ փորձենք օգտվել միայն Ձեր բանկի բանկոմատներից, միևնույն է լինում են իրավիճակներ, երբ չեք կարող չօգտվել այլ բանկի բանկոմատից:

Բանկային քարտի հետ կապված մանրամասն ինֆորմացիա կարող եք գտնել ABCfinance կայքում:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը բանկային հաշվի առավելությունների մասին: