Գյուղատնտեսական վարկեր. կիրառությունը

665
գյուղատնտեսական վարկեր

Գյուղատնտեսական վարկեր վերցնելու կիրառությունը վերջին շրջանում բավականին տարածվել է Հայաստանում: Բացի նրանից, որ Հայաստանում գյուղատնտեսական բիզնեսը բավականին մեծ տարածում ունի, այսօր կան նաև այս բիզնեսների խթանմանն ուղղված վարկավորման բավականին հետաքրքիր տարբերակներ:

Գյուղատնտեսական վարկի դիմելուց առաջ պետք է մանրամասն պլան կազմել, որը հիմնավոր կերպով ցույց կտա, թե ինչպե՞ս եք օգտագործելու գումարը, ինչքա՞ն գումար է անհրաժեշտ: Ֆինանսական կազմակերպությունը պետք է վստահ լինի, որ Դուք ճիշտ ուղղության վրա եք:

Ահա, թե ինչ կիրառություններ է ունենում գյուղատնտեսական վարկը.

Գյուղատնտեսական սարքավորումների գնում

Գյուղատնտեսական բիզնեսների մեծ մասը համապատասխան տեխնիկա և սարքավորումներ են պահանջում: Բիզնեսի հետագան մեծ հաշվով կախված է հողի մշակման, ոռոգման և կիրառվող այլ համակարգերից:

Եթե նոր եք սկսում Ձեր բիզնեսը, ապա պետք է վստահ լինեք, որ բիզնես պլանի մեջ հաշվի եք առել անհրաժեշտ բոլոր տեխնիկաներն ու սարքավորումները: Կարևոր է նաև, որ մոտավոր գների փոխարեն հստակ շուկայական արժեքներին տիրապետեք:  Եթե սարքավորումն առաջին անգամ եք կիրառելու, ապա պարտադիր խոսեք ոլորտի այլ ներկայացուցիչների հետ և հստակեցեք՝ սպասարկման և վերանորոգման
ինչ ընթացիկ ծախսեր է այն պահանջում:

Պաշարների գնում

Բերք ստանալու համար անհրաժեշտ պաշարների մասին խոսելիս բոլորիս մտքով նախ և առաջ անցնում են սերմերն ու պարարտանյութը: Միայն խորանալուց հետո է, որ հիշում ենք բերքահավաքի գործիքերի, ընթացիկ դեղերի և այլ հանգամանքների մասին:

Դուք մինչև բերքահավաքի ժամանակը գումար չեք ստանալու, այդ պատճառով վարկի գումարը հաշվարկելու ժամանակ
պետք է հաշվի առնեք ընթացիկ բոլոր ծախսերը:

Հողի ծախսեր

Անկախ նրանից՝ Դուք որոշել եք հողը գնել թե վարձել, պետք է հստակ հաշվեք անհրաժեշտ տարածության մակերեսը, տարածքում եղանակային պայմանները, վնասատուների ազդեցությունը և այլն:

Հին վարկի վերաֆինանսավորում

Եթե Դուք արդեն գյուղատնտեսական վարկ ունեք, սակայն այլ ֆինանսական կազմակերպության կողմից ավելի շահավետ առաջարկ եք ստանում, ապա սա նոր վարկի դիմելու մեկ այլ պատճառ է:

Մարկետինգային ծախսեր

Եթե Ձեր գյուղատնտեսական բիզնեսը արդեն գործում է, և եկել է Ձեր պրոդուկտները հանրությանը մատակարարելու ժամանակը, ապա սա գյուղատնտեսական վարկի դիմելու մեկ այլ պատճառ է: Եթե ոլորտային փորձ չունեք, ապա խորհուրդ ենք տալիս բիզնես պլան կազմելիս պարտադիր դիմել համապատասխան մասնագետի:

Ներդրում ընդլայնման մեջ

Գյուղատնտեսական վարկեր շատ հաճախ վերցնում են առկա բիզնեսը ընդլայնելու համար: Բիզնեսի ընդլայնումը, որպես կանոն, ենթադրում է նոր հողերի, նոր սարքավորումների կամ պաշարների ձեռքբերում: Միաժամանակ մեծ գործունեությունը պահանջում է նաև ավելի շատ աշխատողներ:

Գործառնական ծախսեր

Գյուղատնտեսական վարկեր վերցնելու մեկ այլ հաճախ հանդիպող պատճառ է ընթացիկ գործառնական ծախսերի վճարումը: Դա նշանակում է աշխատողների աշխատավարձեր, կոմունալների մարում և այլն մինչև Դուք կսկսեք դրամական հոսքեր ունենալ:

Մենք ունենք նաև գրառումներ ավտովարկ, հիփոթեքային վարկ և բիզնես վարկեր թեմաներով: