Գուգլ: Հնարքներ որոնելիս

    229
    Գուգլ

    Մեզանից յուրաքանչյուրը օրվա մեջ պարբերաբար օգտվում է Google-ից՝ ինֆորմացիա ստանալու, ժամանցի և բազմաթիվ այլ նպատակներով: Չնայած դրան՝ մենք ամբողջովին չենք օգտագործում Գուգլ որոնողական համակարգի հնարավորությունները:

    Ուզու՞մ եք, որ որոնման արդյունքը տրամադրի այն ինֆորմացիան, որի կարիքը Դուք ունե՞ք: Ահա 20 խորհուրդ, թե ինչպես վարվել:

    Օգտագործեք ‹‹tab››-երի հնարավորությունը.

    Բոլորս գիտենք, որ որոնման դաշտի տակ առկա են ֆիլտրեր (‹‹Բոլորը››, ‹‹Նկարներ››, ‹‹Հոլովակներ››, ‹‹Նորություններ››, ‹‹Ավելին››), սակայն որպես կանոն բոլորս օգտվում ենք համապատասխան ֆիլտրից միայն նկար որոնելու դեպքում: Նորություն որոնելիս օգտագործեք համապատասխան ֆիլտրը, նույնը նաև հոլովակ որոնելու ժամանակ:

    Յուրաքանչյուր ֆիլտրն իր հերթին ունի ժամանակի, բանալի բառերի ֆիլտրեր, որոնք էլ ավելի մոտ արդյունքներ կառաջարկեն:

    Օգտագործեք “…” նշանը՝ հստակ որոնման ժամանակ

    Եթե հստակ որոնում եք անում, ապա կարիք չկա, որ Google-ը փորձի գուշակել: “ ” նշանի մեջ բանալի բառերը գրելու դեպքում Դուք Գուգլ որոնողական համակարգին հստակ ներկայացնում եք, որ գտնի պատասխաններ, որը կպարունակի Ձեր գրած պարտադիր բանալի բառերը հենց նույն հերթականությամբ:  Հակառակ դեպքում Google-ը պարզապես ցուցադրում է արդյունքներ, որոնք պարունակում են Ձեր նշած բոլոր բանալի բառերը՝ անկախ հաջորդականությունից:

    Օգտագործեք  -… նշանը՝ բացառելու նկատառումներով

    Եթե Դուք որոնում եք Կռունկ երգի մասին ինֆորմացիա, ապա հաստատ չեք ցանկանում, որ որոնողական ցանկը առաջարկի նաև թռչունների մասին ինֆորմացիա: Այս դեպքում Դուք կարող եք մեկ նշանի միջոցով բացառել դա՝ Կռունկ -թռչուն:

    Որոնողական համակարգը, տեսնելով որ այս կամ այն հղումը պարունակում է թռչուն բառը, պարզապես կհանի այն որոնման արդյունքներից:

    Օգտագործեք site:… նշանը՝ կոնկրետ կայքում որոնելու համար

    Ենթադրեք ցանկանում եք կարդալ որևէ կոնկրետ գրառում www.news.am կայքում: Կարող եք կայքում որոնում անելու փոխարեն Google-ի որոնողական դաշտում գրել հետևյալ որոնման տարբերակը՝ բանալի բառ site: news.am և Գուգլը կցուցադրի միայն տվյալ կայքի գրառումները, որոնք պարունակում են այդ բանալի բառը:

    Օգտագործեք link: կայք որոնումը՝ որպեսզի գտնեք էջեր, որոնք հղում են տվել տվյալ կայքին

    Երբեմն մեզ հետաքրքիր է, թե որ կայքերն են հղում տվել այս կամ այն էջին: Նմանատիպ դեպքերում մեզ օգնության է գալիս Գուգլի որոնման հետևյալ ֆիլտրը՝ link: Կայքի անունը:

    Որոշե՞լ եք ընտանեկան բիզնես բացել: Մենք ունենք խորհուրդներ
    նաև այդ թեմայով: