Գուդկրեդիտ ՈՒՎԿ-ն ներդրել է վերջին սերնդի AML և KYC տեխնոլոգիաներ

3675
գուդկրեդիտ

Ընկերության մասին. 

  • Գուդկրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաջին օնլայն վարկավորող ընկերությունն է Հայաստանում:
  • Ընկերությունը շուկայում ներկայանում է Կիմբի և Վիվուս օնլայն վարկատեսակներով:
  • Ընկերության նպատակն է իրականացնել պարզ, արագ, հարմար վարկավորում՝ հաճախորդներին վարկեր տրամադրելով հաշված րոպեների ընթացքում:

_______________________________________

Գուդկրեդիտ ՈւՎԿ ՓԲԸ-ն ներդրել է FICO AML anti-money laundering (Փողերի լվացման դեմ) և KYC know your customer (Ճանաչիր քո հաճախորդին) լուծումները՝ դրանով դառնալով այս տեխնոլոգիայով գործող հայկական միակ ֆինանսական կազմակերպությունը:

FICO AML տեխնոլոգիայի ներդման արդյունքում մշակվել են չափորոշիչներ, և պարբերաբար ավտոմատ ստուգվում է ընկերության հաճախորդների բազան, ինչի արդյունքում կանխվում են փողերի լվացման կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման  դեպքերը:

FICO KYC տեխնոլոգիայի ներդրման արդյունքում էլ համակարգը կցվել է մի քանի միջազգային բազաների և վարկային հայտը ներկայացվելու ընթացքում ավտոմատ կերպով ստուգվում է՝ արդյոք վարկառուն կապ ունի ահաբեկչության կամ այլ բացասական գործունեության հետ:

‹‹FICO-ի լուծումները ներդնելու արդյունքում չի տուժի վարկի տրամադրման արագությունը, միևնույն ժամանակ մենք կպահպանեք ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված նորմատիվները և կհամապատասխանենք միջազգային նորմերին››,- նշել է Գուդկրեդիտ ՈՒՎԿ-ի գլխավոր հաշվապահ, AML գծով պատասխանատու Մարինե Դարբինյանը:

Գուդկրեդիտ ՈՒՎԿ-ն հանդիսանում է միջազգային 4finance խմբի անդամ,որը Եվրոպայի ամենամեծ օնլայն և մոբայլ սպառողական վարկեր տրամադրող ընկերությունն է և գործում է աշխարհի 17 երկրներում:

Ստանդարտները 4finance-ի 10 երկրներում արդեն ներդրված են, և 4finance-ը նպատակ ունի ներդնել լուծումը ևս 2 երկրներում:

‹‹Հաճախորդին գումար հասցնելու արագությունը մեզ համար հիմնարար դեր ունի: Մեր նպատակն էր ներդնել համակարգ, որը ոչ մի կերպ չէր խախտի վարկառուներին արագ գումար տրամադրելու մեր խոստումը: Մենք ներդրեցինք FICO TONBELLER, քանի որ այն արագ ներդրում էր ենթադրում, ամպային է, ինչի շնորհիվ կարողանում ենք լուծումները տարածել նոր շուկաներում և ունի հանցագործությունները հայտնաբերելու հզոր հնարավորություններ,››- նշել է խմբի AML պատասխանատու Անդիս Գրանդենսը:

Խումբը արժանացել է FICO Decisions Award մրցանակին

Օրենսդրական կարգավորումների համապատասխանության համար Խումբը շահել է 2017 FICO Decisions Award մրցանակին: Ոլորտի մեծ փորձով անկախ փորձագետներ են որոշում մրցանակակրին՝ նախագծի խորության, մասշտաբայնության, տեխնոլոգիաների ինովացիոն օգտագործման և այլ պարամետրեր գնահատելու արդյունքում:

Այս տարի ժյուրիի կազմում հետևյալ փորձագետներն էին.

  • Giorgi Alibegashvili, Strategic Project Manager, TBC Bank (2016 award winner)
  • Julie Conroy, Research Director, Aite Group
  • Douglas Gray, Director, Enterprise Data & Analytics, Southwest Airlines (2016 winner)
  • Joy Macknight, Transaction Banking and Technology Editor, The Banker
  • Daniel Mayo, Chief Analyst, Financial Services Technology, Ovum

Կարդացե՛ք նորությունը նաև FICO-ի պաշտոնական կայքում, Business Insider և Bloomberg կայքերում: