ԴԱՀԿ (Դատական Ակտերի Հարկադիր Կատարում) ծառայությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Այսօր շատերը առնչվում են Հարկադիր Ծառայության հետ բանկերի և վարկային կազմակերպությունների հանդեպ ժամանակին վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով:
Հարկադիր Կատարման միջոցները
Եթե ժամկետանց վարկային պարտավորության պատճառով Ձեր գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում կամ կա ռիսկ, որ շուտով կհայտնվի, ապա հաստատ շահագրգռված եք, որ իմանաք, թե ինչ հարկադիր կատարման միջոցներ կարող են կիրառվել Ձեր դեպքում:
Հարկադիր կատարման միջոցները հետևյալն են.
- Կառույցը կարող է բռնագանձել Ձեր գույքը՝ արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով;
- Առգրավել կատարողական թերթիկում նշված այս կամ այն առարկան, և այն հանձնել պահանջատիրոջը;
- Բռնագանձել պարտապանի եկամուտները /աշխատավարձ, կրթաթոշակ, կենսաթոշակ և այլն/;
- Բռնագանձել այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցները:
Կատարողական որոշման ընդունում
Հարկադիր կատարողը որոշում կայացնում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հայտնի դառնալու օրվանից եռօրյա ժամկետում: Որոշումը կայացնելուց հետո դրա պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է ինչպես պարտապանին, այնպես էլ պահանջատիրոջը: Եթե գույքի վրա արգելանք դնելու որոշում կա, ապա Հարկադիր Մարմինը որոշումը կիրառելուց հետո անհապաղ պետք է տեղեկացնի պարտապանին էլ. նամակի կամ բջջային հաղորդագրության միջոցով:
Կատարողական որոշման արդյունքում գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-20.00 սահմաններում: Դուք իրավունք ունեք նախապես համաձայնեցնել ժամը: Գործողությունները կարող են կատարվել ոչ աշխատանքային օրերին, եթե պարտապանի մեղքով մնացած օրերին դա անել հնարավոր չի կամ եթե գործողությունների կատարումն անհապաղ է:
Եթե Հարկադիր Մարմինը որոշում է, որ պարտապանը չունի պահանջատիրոջ հայցը բավարարելու համար անհրաժեշտ գումար, ապա որոշում է կայացվում բռնագանձել պարտատիրոջ գույքը հետևյալ առաջնահերթությամբ.
ԴԱՀԿ ծառայության կողմից գույքի բռնագանձում
Իրավաբանական անձի դեպքում՝
- Արտադրության մեջ չկիրառվող միջոցներ,
- Պատրաստի արտադրանք,
- Կիսապատրաստի արտադրանք,
- Այլ գույք:
Ֆիզիկական անձի դեպքում՝
- Շարժական գույք,
- Անշարժ գույք:
Եթե համաձայն չեք որոշման հետ, ապա կարող եք 10-օրյա ժամկետում բողոքարկել Ձեր մարզում գործող առաջին ատյանի դատարանում:
Որոշումը կարող է չեղյալ հայտարարվել հստակ դեպքերում, ինչպես օրինակ եթե պարտապանը ճանաչվել է անգործունակ, կողմերի միջև հաշտության համաձայնություն է կնքվել, մահացել է պահանջատերը կամ պարտատերը, դատարանն է նման որոշում կայացրել, պարտապանը սնանկ է ճանաչվել և այլն:
ԴԱՀԿ ծառայության գործունեությունը կարգավորող օրենքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությունը բռնագանձված անշարժ և շարժական գույքի համար էլեկտրոնային աճուրդ է կազմակերպում https://harkadir.ajurd.am/ կայքում:
Ահա, թե ի՞նչ անել, եթե ժամկետանց վարկ ունեք: