Էժան ավիատոմս: Խորհուրդներ

494
էժան ավիատոմս

Արձակուրդային սեզոնին ընդառաջ մեզանից շատերը էժան ավիատոմս են փնտրում: Բազմաթիվ կայքերի և փոփոխվող գների առկայության պայմաններում հաճախ այս պրոցեսը սթրեսային է:

Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես խնայել Ձեր գումարն ու ժամանակը հաջորդ թռիչքը պլանավորելիս.

Որոնումները գաղտնի արեք

Հաստատ Ձեր մտքով չի անցնում, որ թռիչքի գինը բարձրացել է, որովհետև Դուք մի քանի անգամ որոնել եք այդ թռիչքը վեբ բրաուզերով: Պարզվում է՝ հենց այդպես է, որ կա, քանի որ մի քանի անգամ որոնելուց հետո կայքը ուզում է Ձեզ վախեցնել,որ գինն էլ ավելի կթանկանա, որպեսզի արագ որոշում կայացնեք:

Դա է պատճառը, որ խորհուրդ ենք տալիս միշտ թռիչքներ որոնել Incognito ռեժիմով:

Օգտվեք լավ թռիչքներ առաջարկող կայքերից

Էժան ավիատոմս գտնելու համար միշտ օգտվեք թռիչքներ առաջարկող կայքերից: Եթե նախընտրում եք տոմսը հենց ավիաընկերությունից գնել, ապա նման կայքերից օգտվելու դեպքում միանգամից կիմանաք, թե որ կազմակերպությանը դիմել:

Միաժամանակ այս կայքերը սովորաբար (Skyscanner.com-ը ամենահարմարն է) մեկ-երկու օրվա տարբերությամբ հարմար առաջարկի դեպքում Ձեզ տեղեկացնում են դրա մասին և հնարավորության դեպքում կարող եք Ձեր մեկնելու կամ ժամանման օրերը հարմարեցնել:

Խորհուրդ ենք տալիս օգտվել Skyscanner, Airfair Watchdog , Momondo,  Kiwi.com կայքերից:

Փոխեք ավիաընկերությունը

Սովորաբար տրանզիտի դեպքում մենք օգտվում ենք մեկ ավիաընկերության ինքնաթիռներից, սակայն փորձը ցույց է տալիս, որ հաճախ ամեն ինչ շատ ավելի մատչելի է, եթե օգտվեք 1+ ավիաընկերությունից: Դրա համար կարող եք օգտվել Kiwi.com կայքից, որը միացնում է տարբեր ավիաընկերություններ, կարևորը՝ առաջարկը մատչելի լինի:

Եթե հաստատ գիտեք՝ երբ և որտեղ եք գնում, նախապես գնեք ավիատոմսը

Հազվադեպ է լինում, որ թռիչքի գինը ժամանակի ընթացքում իջնի: Ավիաընկերությունները սովորաբար առաջարկում են որոշակի գին և ժամանակի ընթացքում ազատ տոմսերը թանկացնում են: Եթե հստակ գիտեք՝ երբ և որտեղ եք գնում, ապա զեղչի մի սպասեք: Շատ ավելի հավանական է, որ արդյունքում ավելի թանկ գնով տոմս ձեռք բերեք:

Գուցե՞ ավելի մատչելի է այլ արժույթով տոմսը գնելը

Ավիատոմսը ընտրելուց հետո ստուգեք՝ գուցե՞ ավելի մատչելի կստացվի, եթե տոմսն այլ արժույթով գնեք: Սակայն այս դեպքում կարևոր է, որ պարտադիր ճշտեք՝ արդյո՞ք Ձեր բանկը այլ արժույթով վճարում անելու դեպքում տոկոս է պահում: Եթե այդպես լինի, ապա գումար խնայելու փոխարեն կկորցնեք այն:

Կարդացեք նաև մեր գրառումը՝ Խելամիտ արձակուրդ թեմայով: