Էլեկտրոնիկա: Խորհուրդներ գնելիս

    26
    էլեկտրոնիկա

    Որոշե՞լ եք էլեկտրոնիկա ձեռք բերել: Որոշումը լուրջ է, քանի որ ի տարբերություն հագուստի և շատ այլ պարագաների, ապրանքի վերադարձ չկա, լինելու դեպքում էլ դա բարդ պրոցես է:

    Ահա 10 խորհուրդ՝ էլեկտրոնիկա գնելիս ինչպե՞ս խուսափել սխալներից.

    Սովորեք այլոց սխալներից.

    Վերջերս Ձեր հարևանը կամ բարեկամը և՞ս ձեռք է բերել տվյալ սարքից: Զանգահարեք և հարցրեք, թե որի՞ց է գնել և արդյո՞ք գոհ է: Եթե որևէ մեկը դժգոհ է իր ապրանքից, ապա պետք է խուսափել նույն սխալը անելուց:

    Հարցրեք մի քանի հոգուց և մոտավոր կհասկանաք՝ ո՞ր բրենդինն է որակյալ:

    Պահի տակ որոշում չկայացնեք

    Խոստովանեք՝ քանի՞ անգամ է պատահել, որ գույնի, մեծ դարակների կամ նմանատիպ առանձնահատկությունների պատճառով գնում եք կատարել: Դա ճիշտ մոտեցում չէ, քանի որ որոշման հիմքում առաջնահերթ պետք է լինի էներգախնայողությունը, երաշխիքի ժամկետը և այլն:

    Հնարավորության դեպքում խանութ գնացեք այնպիսի մարդու հետ, ով հասկանում է էլեկտրոնիկայի տվյալ տեսակից:

    Կարդացեք օգտագործման գրքույքը

    Գուշակելը միշտ էլ շատ ավելի հեշտ է, սակայն սարքը օգտագործելուց առաջ պարտադիր պետք է կարդալ օգտագործման ուղեցույցը: Հատկապես կարևոր են ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ բառից հետո գրված ցուցումները, որոնք սովորաբար ‹‹չի կարելի›› կետեր են ներկայացնում:

    Չափումներ արեք

    Եթե որոշել եք սառնարան գնել, ապա չափեք խոհանոցում վերջինիս համար նախատեսվող տարածքն ու նախընտրելի սառնարանը: Հաշվի առեք, թե դուռը ո՞ր կողմից է բացվում: Միաժամանակ հարցրեք՝ արդյո՞ք տվյալ էլեկտրոնիկան ձեռք բերելու համար անհրաժեշտ է նաև հավելյալ ինչ-որ բան գնել, քանի որ հաճախ սարքը մաքրելու, այլ նպատակով օգտագործելու և այլ պատճառներով հավելյալ գնումներն անխուսափելի են:

    Մի բացառեք վերանորոգման անհրաժեշտության վարկածը

    Վաղ թե ուշ ցանկացած էլեկտրոնիկա վերանորոգման կարիք է ունենում: Պարտադիր ճշտեք՝ տվյալ բրենդը ունի՞ պաշտոնական ներկայացուցչություն և այս կամ այն խնդրի դեպքում ու՞մ կարող եք դիմել:

    Գտեք ամենամատչելի տարբերակը

    Էլեկտրոնիկա գնելիս բրենդը ընտրելուց հետո խորհուրդ ենք տալիս մի քանի խանութ մտնել, քանի որ գինը խանութից խանութ տարբերվում է: Գնեք մատչելի տարբերակը, սակայն այնպիսի խանութից, որտեղ վստահ եք, որ որակն այլ չէ:

    Պատրաստվու՞մ եք արձակուրդի: Կարդացեք նաև մեր գրառումը խելամիտ արձակուրդ թեմայով: