Ընտանեկան բիզնես: Խորհուրդներ

325
ընտանեկան բիզնես

Եթե Դուք մտածում եք փոքր ընտանեկան բիզնես բացելու մասին, ապա նախ և առաջ պետք է իմանաք, որ ընտանեկան բիզնեսի հաջողությունները կամ ձախողումը մեծ հաշվով կախված է նրանից, թե ինչպես եք Դուք վերաբերվում կառավարման հետ կապված տարբեր հարցերի:

Բացի նրանից, որ ընտանեկան բիզնեսի դեպքում սխալ կառավարումը կարող է ֆինանսական խնդիրներ առաջ բերել, դա հաճախ նաև ընտանեկան խնդիրների պատճառ է հանդիսանում:

Ահա մի քանի հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ կազմակերպել Ձեր ընտանեկան բիզնեսը.

Կենտրոնացեք հաղորդակցության վրա

Ընտանեկան բիզնես ունեցողների մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ընտանիքի անդամները լավ հասկանում են իրենց, և կարիք չկա ներկայացնել իրենց ակնկալիքներն ու այս կամ այն պրոյեկտի մանրամասները:

Մենք առաջարկում եք, որ գոնե շաբաթը մեկ անգամ Դուք հանդիպում կազմակերպեք, քննարկեք ձեռքբերումներն ու սխալները, լսեք և վերացնեք տարաձայնությունները:

Պարզաբանեք դերերն ու պարտականությունները

Ընտանեկան բիզնես ունենալու դեպքում կարևոր է , որ յուրաքանչյուրն ունենա իր հստակ դերն ու պարտականությունները: Որքան մանրամասն ընտանիքի յուրաքանչյուր անդամն իմանա իր պարտականությունները, այնքան ավելի քիչ հավանական են կոնֆլիկտները:

Գրի առեք ամեն ինչ

Անկախ նրանից, թե դա ընտանիքի անդամների միջև պայմանավորվածություն է, վաճառքի կամ գնումների հետ կապված ծախս կամ որևէ այլ թիվ, խորհուրդ ենք տալիս պարտադիր գրի առնել այն թղթի վրա կամ էլեկտրոնային ֆորմատով:

Հավատացե՛ք՝ ընտանեկան բիզնեսի դեպքում ֆորմալ փաստաթուղթը շատ հաճախ կոնֆլիկտներ է բացառում:

Մաքսիմալ օգտագործեք Ձեր փորձը

Եթե ընտանիքի անդամներից մեկը լավ է ֆինանսներից, իսկ մյուսը լավ լեզու է գտնում մարդկանց հետ, ապա այդպես բաժանեք գործերը: Ընտանեկան բիզնեսի դեպքում Դուք հարցազրույց անելու և մեծ փորձառությամբ մարդիկ ներգրավելու հնարավորություն չունեք: Մնում է, որ գոնե մաքսիմալ օգտագործեք յուրաքանչյուրի պոտենցիալը:

Մի սահմանափակվեք ընտանիքի անդամներով

Երկար ժամանակ նույն բանով զբաղվելու և դա առօրյա դարձնելու արդյունքում հաճախ նոր մտքեր այլևս չենք ունենում: Դա է պատճառը, որ դրսի ‹‹աչքը›› հաճախ շատ ավելի հետաքրքիր մտքի թռիչք է ունենում, որը Ձեր մտքով անգամ չի անցել: Մեր խորհուրդը՝ ժամանակ առ ժամանակ ներգրավեք Ձեր ընկերներին կամ ընտանիքի հարազատներին և նրանցից հարցրեք գաղափարներ:  

Կարդացե՛ք նաև մեր գրառումը այն մասին, թե ինչպե՞ս բացել ԱՁ: