Ընտանեկան բյուջե: Խորհուրդներ

833
ընտանեկան բյուջե

Ընտանեկան բյուջե կազմելը կարևոր է ինչպես Ձեր ծախսերը ճիշտ պլանավորելու, այնպես էլ նպատակներին հասնելու համար: Անկախ նրանից՝ Դուք պլանավորում եք ազատվել պարտքերից, ավանդ ներդնել թե ուղղակի բարելավել կյանքի որակը, մեկ բան հաստատ է. առանց պլանավորելու ոչնչի չեք հասնի:

Ահա 10 խորհուրդներ՝ ինչպես կազմել ընտանեկան բյուջեն.

Ընտանեկան բյուջե կազմելիս համատեղ աշխատեք

Եթե ամուսնացած եք, ապա ամիսը մեկ անգամ պետք է միասին բյուջե պլանավորեք: Դուք պետք է փողը ծախսելու նույն ձեռագիրը ունենաք, միասին պլանավորեք Ձեր նպատակներն ու երազանքները:

Եթե Դուք ամուսնացած եք, ապա ինչպես Ձեր ծախսերը, այնպես էլ Ձեր եկամուտները պետք է ընդհանուր լինեն: Այլևս չկա իմ ու քո փող. պետք է պլանավորել Ձեր փողը:

Ամեն ամիս տարբեր է

Կան ամիսները, երբ պետք է գնումներ կատարել դպրոցի համար, ավտոմեքենայի զննում անել կամ ծնունդ և արձակուրդ պլանավորել: Անկախ առիթից, վստահ եղեք, որ այն ներառված է Ձեր բյուջեում:

Եթե Դուք չունեք միջոցներ, ապա որքան էլ հաճելի լինի առիթը, այն Ձեզ սթրեսի կենթարկի: Դա Ձեզ պետք չէ:

Սկսեք ամենակարևոր կատեգորիաներից

Սկսեք հետևյալ հաջորդականությամբ՝ սնունդ, տանիք, կոմունալներ, տրանսպորտ և հագուստ: Արդեն կիմանաք՝ որքա՞ն գումար է մնում և կկարողանաք պլանավորել երկրորդական ծախսերը:

Մի վախեցեք ծախսերը կրճատել

Կյանքում լինում են փուլեր, երբ գումարը ծախսերի համար բավարար չէ: Սթրեսի մի ենթարկվեք, այլ պարզապես կրճատեք Ձեր ծախսերը: Այս ամիս կարող եք դրսում հաճախ չսնվել և սահմանափակումներ կիրառել սնունդ գնելիս և տնտեսական առևտուր անելիս: Դա ժամանակավոր բնույթ է կրում, և շուտով կվերադառնաք Ձեր նախկին կենսակերպին:

Ամսական X գումար մի կողմ դրեք

Որքան էլ կանխատեսելի լինի Ձեր ամիսը, միշտ չէ, որ գիտեք՝ արդյոք բժշկի գնալու անհրաժեշտություն կլինի կամ Ձեզ ծնունդ/հարսանիք կհրավիրեն: Գումարը մի կողմ դնելը ճիշտ է այնքանով, որ կարևոր կատեգորիաների համար նախատեսված գումարը չծախսեք չնախատեսված ծախսերի վրա:

Գոհ եղեք Ձեր կյանքից

Դուք ունեք ավելին, քան պատկերացնում եք: Մի համեմատեք Ձեր ֆինանսները կամ կենսակերպը այլոց հետ: Համեմատությունը ոչ միայն վատ է անդրադառնում Ձեր հոգեկան և ընտանեկան ներդաշնակության վրա, այլ նաև Ձեր ծախսերի վրա: Դա պարտքերի կուտակման հիմնական պատճառներից է:

Փորձեք միշտ նպատակներ ունենալ

Անկախ նրանից Դուք գումար եք հավաքում սովորելու, արձակուրդ պլանավորելու թե ապագա բալիկի ծնունդի համար, պարտադիր ունեցեք այդ ‹‹ի՞նչ նպատակով›› հարցի պատասխանը:

Ձեզ ժամանակ տվեք

Ոչ մեկ 1 կամ 2 ամսում չի տիրապետում բյուջեի պլանավորման արվեստին: Ժամանակ տվեք ինքներդ Ձեզ և կտեսնեք՝ ամեն ամիս Ձեր պլանը ավելի ու ավելի իրատեսական կդառնա:

Եթե գումարը չի բավականացնում ամսական ծախսերի համար, կարող եք կարդալ նաև մեր խորհուրդները ազատ գրաֆիկով աշխատանք թեմայով:Իսկ գուցե՞ Դուք մտածում եք ընտանեկան բիզնես սկսելու մասին: