Ժամկետանց վարկ ունեմ: Ի՞նչ անել

    124
    Ժամկետանց

    Ժամկետանց վարկ ունեցողների հիմնական մասը վարկ վերցնելիս վստահ էին, որ կկարողանան կատարել ամսական մարումները: Եթե Դուք ևս հայտնվել եք նման իրավիճակում, ապա որքան շուտ քայլեր ձեռնարկեք, այնքան ամեն ինչ ավելի լավ ավարտ կունենա: Արագ գործելու արդյունքում Դուք կմինիմիզացնեք Ձեր ֆինանսական դրությանը հասցվող վտանգը:

    Երբեմն լուծումը հեշտ է: Օրինակ՝ եթե չեք կարողանում մարել Ձեր ավտովարկը, ապա կարող եք ավտոմեքենան վաճառել և ավելի էժան ավտոմեքենա ձեռք բերել կամ նույնիսկ որոշ ժամանակ առանց ավտոմեքենայի մնալ:

    Ցավոք, միշտ չէ, որ ամեն ինչ այսքան հեշտ է, բայց կան ռազմավարական քայլեր, որոնք կօգնեն Ձեզ:

    Երբ գիտակցում եք, որ չեք կարողանալու վճարել

    Հուսանք՝ դեռ ժամանակ կա մինչև հերթական մարման օրը: Եթե իրավիճակն այդպիսին է, ապա դեռ կարող եք քայլեր ձեռնարկել մինչև վարկը ժամկետանց կդառնա: Գուցե դեռ կարող եք օգտվել հետևյալ տարբերակներից մեկից.

    1. Ուշ վճարեք: Լավագույն սցենարում վարկը պետք է մարել ճիշտ ժամկետներում, բայց եթե չեք կարողացել մարել այն, ապա ավելի լավ է մի քիչ ուշ մարեք,քան շատ ավելի ուշ: Շատ կազմակերպությունների դեպքում 2-3 օր ուշացումներն անգամ վարկային բյուրոյին չեն փոխանցվում:
    2. Գումար գտեք: Եթե հաստատ գիտեք, որ չեք կարողանա մարել վարկը, ապա ժամանակին փող գտնելու մասին մտածելը միշտ ճիշտ է: Կարող եք դիտարկել նոր վարկ վերցնելու տարբերակը այն դեպքում, եթե պայմաններն ավելի հարմար են կամ մարման ժամկետն ավելի երկար է, ինչի արդյունքում ամսական մարումը Ձեզ համար հասանելի կլինի: Հիշե՛ք՝ բացասական վարկային պատմություն ունեցող վարկառուների խնդիրը եղել է հենց այն, որ վարկ մարելու համար անընդհատ նոր վարկի են դիմել՝ դրանով ավելի խորը հայտնվելով ֆինանսական ճահիճի մեջ:
    3. Խոսեք վարկատու կազմակերպության հետ: Եթե վստահ եք, որ չեք կարողանալու ամսական մարումներն անել, ապա պարտադիր կապ հաստատեք վարկատու կազմակերպության հետ: Գուցե նրանք Ձեզ համար տարբերակ ունենան, ինչպես օրինակ՝ մի քանի ամիս մարում չանեք կամ էլ մարման օրը մի քանի օրով հետաձգեն: Գուցե նաև կարողանաք վերջնական լուծման հանգեք: Բացատրեք՝ ինչու չեք կարող մարում անել և ներկայացրեք գումարի չափը, որը կարող եք մարել: Սա սովորաբար գործում է այն դեպքում, երբ  մարումների ուշացման համար հարգելի պատճառ ունեք: Դա բնականաբար կազդի Ձեր վարկային սքորի վրա, սակայն գոնե ֆինանսական պարտավորություններ այլևս չեք ունենա:

    Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը՝ ինչպե՞ս ազատվել պարտքերից թեմայով: