Ինչպե՞ս բացել ԱՁ: Հիմնական առավելությունները

    1214
    ԱՁ

    Եթե ինչ-որ չափով հասկանում ենք ՓԲԸ, ՍՊԸ, ԲԲԸ իրավաբանական անձերի միջև տարբերությունը, ապա հաճախ ոլորտից դուրս գտնվող անձինք մինչև վերջ չեն պատկերացնում ԱՁ և ՍՊԸ-ի միջև տարբերությունը:

    Սկսենք նրանից, որ վերը նշված ընկերության երեք ձևերը իրավաբանական անձի տեսակներ են, մինչդեռ Ա/Ձ-ն ֆիզիկական անձ է: Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ անհատ ձեռներեցի դեպքում ֆիզիկական անձը իր անունից կարողանում է շահույթ ստանալու նպատակով գործունեություն ծավալել: Ա/Ձ-ի պարագայում չկա առանձնացված գույք և անձը ռիսկերի համար պատասխանատու է սեփական գույքով:

    Ինչպե՞ս գրանցել ԱՁ

    ԱՁ գրանցելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայանալ Պետռեգիստր անձնագրով և անձնագրի պատճենով: Միաժամանակ առկա է պետական տուրք 3000 ՀՀ դրամի չափով, որը պետք է վճարել 900005160750 գանձապետական հաշվին: Անձնագրի հետ վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում աշխատակիցը կլրացնի համապատասխան դիմումը:

    Գրանցումը կատարվում է հենց նույն օրը:

    ԱՁ բացելու հիմնական առավելությունները

    Ա/Ձ բացելու համար կարող է դիմել ցանկացած ֆիզիկական անձ: Շատերը նախընտրում են հենց Ա/Ձ բացել, քանի որ հաշվառումը շատ ավելի արագ է: Միաժամանակ շատ ավելի բարենպաստ են հարկվելու պայմանները:

    ԱՁ բացելու հիմնական թերությունները

    Ա/Ձ-ի հիմնական թերությունը կայանում է նրանում, որ վերջինիս դեպքում ռիսկի տակ է դրվում անձի ամբողջ սեփականությունը: ՍՊԸ-ի դեպքում ընկերության հիմնադիրը ռիսկերի պարագայում որևէ տեսակի պարտավորություն չի կրում:

    ԱՁ-ի իրավունքները

    ԱՁ-ն իրավունք ունի.

    • հիմնել առևտրային կազմակերպություն կամ դառնալ որևէ առևտրային կազմակերպության մասնակից,
    • ունենալ առևտրային ներկայացուցչություններ,
    • Այլ Ա/Ձ-ների կամ առևտրային կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել և այդ պայմանագրի շրջանակներում համատեղ գործունեություն իրականացնել,
    • Կնիք և դրոշմակնիք ունենալ և բանկում հաշվարկային հաշիվ բացել,
    • Վարձու աշխատողներ ունենալ,
    • Լինել հավատարմագրային կառավարիչ:

    Ա/Ձ-ի Ձեր հայտը կմերժվի, եթե Դուք արդեն գրանցված եք որպես անհատ ձեռնարկատեր,եթե չեք ներկայացրել բոլոր անհրաժեշտ թղթերը (անձնագիր, անձնագրի պատճեն և hաշվառման տուրքի վճարնման անդորրագիր), ունեք դատվածություն կամ օրենքով սահմանված կարգով զրկված եք ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունքից:

    Անհատ Ձեռներեցների մասին ՀՀ օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Գուցե Ձեզ հետաքրքրի նաւ մեր գրառումը այն մասին, թե ինչպես նվազեցնել կոմունալի գումարը՝ էլեկտրաէներգիան խնայելու մի քանի հնարքներ կիրառելու արդյունքում: