Կոմունալներ: Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան

538
կոմունալներ

Եթե ամեն ամիս Դուք եք վճարում կոմունալները, ապա միանշանակ արդեն գիտեք՝ կախված, թե որ ամիսն է, որքան կկազմի կոմունալի գումարը:

Կոմունալներ վճարող անձանց մոտ հիմնականում աշխատավարձի զգալի չափաբաժինը գնում է հենց դրա վրա, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս խնայել հետևելով այս կետերին:

Փոխեք ֆիլտրերը և մաքրեք

Այս կետը ակտուալ է հատկապես օդորակիչների և ջեռուցման սարքերի դեպքում: Կեղտոտ ֆիլտրերի դեպքում ավելի շատ հոսանք է ծախսվում նույն արդյունքը ստանալու համար: Փոշին, կեղտը լրացուցիչ պատնեշ են հոսանքի համար, ինչը պետք է բացառել:

Երբեմն օգտագործեք հովացուցիչներ

Փորձը ցույց է տալիս, որ հովացուցիչները ավելի քիչ էներգիա են ծախսում, քան կենտրոնական հովացման կամ ջեռուցման համակարգերը: Եթե տանը հովացուցիչ ունեք, ապա կարող եք երբեմն դա օգտագործել (հատկապես երբ սենյակում չեք) և այդպիսով խնայողություն անել:

Անջատեք սարքերը

Բոլորիս մոտ հեռուստացույցը կամ համակարգիչը միացրած թողնելը սովորական պրակտիկա է: Նույնիսկ տանը մենակ լինելու դեպքում երբեմն հեռուստացույցը հյուրասենյակում միացրած ենք թողնում և այդպիսով  միայնության զգացում չենք ունենում: Նույն կերպ սենյակից դուրս գալուց շատ հաճախ լույսը չենք անջատում:

Սա շատ սխալ մոտեցում է, քանի որ այսօրվա պայմաններում բոլոր տներում կան բավականին շատ սարքեր, և արդյունքում միջինում ամսական կոմունալներ վճարելիս ծախսի մոտ 20%-ը գոյանում է հենց սարքերը չօգտագործելու ընթացքում:

Փոխարինեք սովորական լամպերը լեդ լամպերով

Լեդ լամպեր գնելը թանկ հաճույք է, սակայն երկարաժամկետ պլանում չափից դուրս շահավետ գնում է: Բացի նրանից, որ մի քանի տարի կմոռանաք լամպերը փոխարինելու մասին, արդյունքը անմիջապես կզգաք նաև Ձեր գրպանի վրա:

Առաջնային փոխեք այն ներսի և դրսի լամպերը, որոնք ամենաշատն եք օգտագործում:

Հետզհետե փոխեք Ձեր սարքերը

Նոր սերնդի սառնարանները, ջեռուցիչները, արդուկները և բոլոր մյուս սարքերը էներգախնայող են: Յուրաքանչյուր նոր մոդել նախկինից քիչ էներգիա է ծախսում: Դա է պատճառը, որ խորհուրդ ենք տալիս հնարավորության դեպքում հետզհետե շատ կիրառվող սարքերը փոխարինել նորերով: Երկարաժամկետ պլանում դա կարևոր ներդրում է:  

Հետևեք, թե երբ են խանութները զեղչեր հայտարարում և օգտվեք դրանցից:

Որոշե՞լ եք էներգախնայող էլեկտրոնիկա գնել: Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչպես կողմնորոշվել էլեկտրոնիկա գնելիս: