Ճամփորդություն: Ինչպե՞ս պահել գումարը

62
ճամփորդություն

Պատրաստվու՞մ եք ճամփորդել և չգիտե՞ք ինչ արժույթով գումար վերցնել: Արդյո՞ք նպատակահարմար է վերցնել կանխիկ թե՞ անկանխիկ գումար: Խելամիտ վարկը այս գրառման մեջ կպատասխանի Ձեր բոլոր հարցերին:

Մինչև ճամփորդելը արտարժույթով գումար փոխեք

Անկախ նրանից, թե ինչպես եք պլանավորում վճարել այլ երկրում, խորհուրդ ենք տալիս որոշ գումար ունենալ արտարժույթով և այդպես կատարել հիմնական վճարումները, ինչպես օրինակ՝ սնունդ, ըմպելիքներ և տրանսպորտային ծախսեր:

Դա չի նշանակում, որ պետք է շատ կանխիկ գումար վերցնել Ձեզ հետ: Փոխանակեք միայն գումարի մի մասը, իսկ մյուս մասը ունեցեք այլ տարբերակով:

Ճամփորդություն պլանավորելու ժամանակ գումարը փոխելիս հետևեք այս խորհուրդներին.

  1. Նախընտրելի է, որ օդանավակայանում չփոխեք գումարը: Որպես կանոն, այդ պարագայում ավելի բարձր կլինի փոխարժեքը:
  2. Ծանոթացեք՝ ի՞նչ փոխարժեք են առաջարկում տարբեր բանկերն ու փոխարժեքի կետերը:  Դա այսօր բավականին հեշտ գործ է, քանի որ ընդամենը պետք է մտնել http://rate.am/ կայք և կտեսնեք օրվա դրությամբ տարբեր կազմակերպությունների առաջարկները:

Որքանո՞վ է ապահով կանխիկ գումար տանելը

Կանխիկ գումար տանելը երբեք այնքան ապահով չէ, որքան բանկային քարտով ճամփորդելը: Առանց կանխիկ գումարի էլ սովորաբար մենք մեզ ապահովագրված չենք զգում, հատկապես երբ գտնվելու ենք օտար երկրում:

Դա է պատճառը, որ մենք միշտ խորհուրդ ենք տալիս ունենալ որոշակի կանխիկ գումար և միաժամանակ գումարի մյուս մասն էլ պահել բանկային քարտում: Այսպիսով՝կանխիկ գումարը կորցնելու դեպքում Դուք ծախսելու գումար կունենաք: Ամեն դեպքում նախապես ստուգեք՝ որքանով է հարմար բանկոմատներից օգտվելը տվյալ երկրում:

Բանկային քարտի օգտագործում

Շատերը նախընտրում են ճամփորդության մեկնելիս բանկային քարտ վերցնել, քանի որ այդպես հարմար է, և միևնույն ժամանակ Visa և Master քարտերը ընդունելի են ամբողջ աշխարհում:

Հիշեք, որ ցանկացած գործարքի ժամանակ քարտը պետք է Ձեր տեսադաշտում լինի: Ստիպեք, որ մատուցողը կամ խանութի աշխատողը Ձեր աչքի առաջ կատարեն գործարքը:

Դեբետային քարտը հարմար է բանկոմատից տեղական արտարժույթով գումար հանելու համար: Գումարը հանելիս միջինում 2%-ի չափով կորուստ կունենաք: Որոշ բանկոմատներ այդ տոկոսից բացի նաև մոտ £1.5-ի չափով գումար են պահում:  

Վարկային քարտի դեպքում որոշ բանկոմատներ ավել գումար չեն գանձի, մինչդեռ այլ բանկոմատներ կարող են գումար գանձել գումարի մինչև 3%-ի չափով:

Մաղթում ենք Ձեզ լավ ճամփորդություն և անմոռանալի հիշողություններ:

Գուցե՞ Ձեզ կհետաքրքրի նաև մեր գրառումը բանկային քարտերի տեսակների վերաբերյալ: