Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք

    67
    ո՞ր կայքերում փնտրել աշխատանք

    Եթե Ձեր բախտը չի բերել և Ձեր մասնագիտությունը մեծ պահանջարկ չունի, ապա աշխատանք գտնելու ճանապարհը շատ հաճախ դժվար և երբեմն հիասթափեցնող է: Ճանապարհը նույնն է նաև նրանց համար, ովքեր առաջին փորձերն են անում աշխատանքային շուկայում:

    Ահա մի քանի խորհուրդներ, թե ո՞ր կայքերում փնտրել աշխատանք .

    Աչքի տակ պահեք Ձեզ համար թիրախ հանդիսացող կազմակերպություններին

    Մինչև աշխատանք որոնելը շատ կարևոր է հասկանալ Ձեր առավելություններն ու թերությունները, ինչպես նաև` թե ինչ նախասիրություններ ունեք: Որքան լավ հասկանաք ինքներդ Ձեզ, այնքան ավելի ճիշտ աշխատանք կգտնեք Ձեզ համար: Կարևոր է նաև հասկանալ, թե արդյոք Ձեզ համար առաջնային է փողը, մասնագիտական աճը, պաշտոնը, կազմակերպության տեղը թե հենց աշխատանքի բնույթը:

    Հենց հասկացաք` ինչ եք փնտրում, ցուցակ կազմեք, թե որ ընկերություններն են Ձեզ համար նախընտրելի: Ուսումնասիրեք կայքը, LinkedIn-ով գտեք աշխատակիցներին և փնտրեք վերջիններիս այլ սոց ցանցերում ևս: Այսպիսով Դուք կհասկանաք՝ ինչպիսին է տվյալ կազմակերպությունում կորպորատիվ մշակույթը և արդյոք այդտեղ մասնագիտական աճ ունենալը հավանական է:

    Այստեղ Դուք ունեք մի քանի տարբերակ. հետևել վերջիններիս կայքի և սոց մեդիաների հայտարարություններին, LinkedIn-ով կապ հաստատել վերջիններիս ՄՌ մասնագետների հետ կամ էլ անմիջապես համապատասխան էլ. հասցեին Ձեր ռեզյումեն ուղարկել: Ընտրությունը Ձերն է և տարբեր իրավիճակներում տարբեր տարբերակներ են աշխատում:

    Կարևոր է, որ Ձեր ինքնակենսագրականը հարմարեցնեք յուրաքանչյուր աշխատանքի պահանջներին:

     Փնտրեք աշխատանք տարբեր կայքերում

    Մտածում եք՝ ո՞ր կայքերում փնտրել աշխատանք: Ահա Ձեզ ամենալավ կայքերի հասցեները.

    ՄՌ մասնագետները այսօր մասնագետների հիմնական ‹‹որսը›› անում են հենց այս կայքում: Հետևեք նրանք և համապատասխան աշխատանքի առկայության դեպքում անձնական նամակով կապ հաստատեք վերջիններիս հետ:

    Եթե Դուք Ձեր LinkedIn-ի ցանցում ունեք շատ ՄՌ մասնագետներ և տնօրեններ, ապա կարևոր է, որ մշտական աշխատեք ինքներդ Ձեր վրա, քննություններ հանձնեք և հավաստագրեր ստանաք:

    Եվ վերջում ամենակարևորը՝ ցանկացած հարցազրույցի գնալիս պարտադիր պատրաստվեք: Պարտադիր տեղյակ եղեք տվյալ կազմակերպության գործունեության ոլորտից, առաջարկվող պրոդուկտներից և ծառայություններից:

    Նախորդ գրառումը՝ ‹‹Խնայողություն: 50/30/20 կանոնը›› թեմայով: