Ոսկու գրավով վարկեր. Ինչի՞ց խուսափել

905
ոսկու գրավով վարկեր

Ֆինանսական կազմակերպությունները ոսկու գրավով վարկեր համեմատաբար հեշտ են տրամադրում: Ռիսկը քիչ է այնքանով, որ կա ապահովվածությունը, որի գինը չի ընկնում:

Սակայն ոսկին թանկ ունեցվածք է նաև վարկառուի համար: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ոսկու գրավով վարկեր վերցնելիս խուսափել այս սխալներից.

Ոսկու գրավով վարկեր. 5 հիմնական սխալներ, որ վարկառուները հաճախ անում են

Չեն ստուգում՝ որքանով է վարկատուն վստահելի

Վարկ վերցնելիս Դուք Ձեր ոսկին որպես գրավ եք թողում, որը մնում է վարկատու կազմակերպության մոտ այնքան ժամանակ, քանի դեռ Դուք չեմ մարել Ձեր վարկը: Դա նշանակում է, որ վարկատուն որևէ ռիսկ չի կրում, եթե չվճարեք, ապա վերջինս կառգրավի Ձեր ոսկին: Փոխարենը մեծ է ռիսկը Ձեզ համար. պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե պարզվի, որ վարկատուն խաբեբա է: Դա է պատճառը, որ խորհուրդ ենք տալիս ոսկի գրավադրելիս ընտրել ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն:

 Չեն համեմատում տարբերակները

Բոլորն են ուզում լավ պայմաններով վարկ վերցնել: Դա նշանակում է, որ չպետք է սահմանափակվել մեկ կամ երկու կազմակերպության առաջարկներով:  Այսօր ԿԲ պահանջով բոլոր վարկատու կազմակերպությունները պայմանները մանրամասն ներկայացնում են իրենց կայքերում: Ոսկին գրավադրելը լուրջ քայլ է, այդ իսկ պատճառով առաջարկում ենք մեկ-երկու ժամ հատկացնել և ուսումնասիրել տարբեր վարկատու կազմակերպությունների առաջարկները:

Չեն խորանում մարումների առանձնահատկությունների մեջ

Ձեր ամսական հոսքերը Ձեզանից լավ ոչ ոք չգիտի: Հասկացեք՝ թե վարկի մարման ի՞նչ գրաֆիկ է Ձեզ հարմար: Օրինակ՝ եթե Դուք ամեն ամիս ֆիքսված նույն գումարն եք աշխատում, ապա իմաստ ունի հավասար մարումներով վճարման տարբերակով վարկ գտնել, որպեսզի ամեն ամիս վճարեք ինչպես տոկոսադրույք, այնպես էլ մայր գումարից մարեք: Եթե Ձեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ ամեն ամիս մեծ գումար չեք կարող վճարել, սակայն X ամիս անց կլորիկ գումար եք ստանալու, ապա կարող եք ընտրել տարբերակ, որ ամեն ամիս վճարեք միայն տոկոսագումար, իսկ ժամկետը լրանալուն պես վերադարձնեք մայր գումարը:

Չեն հաշվում ‹‹վարկի արժեքը››

Վարկի տոկոսադրույքը, սպասարկման, տրամադրման  և այլ վճարներից տեղյակ լինելը կարևոր է, սակայն պակաս կարևոր չէ ‹‹վարկի արժեքը›› հասկանալը: Վարկը վերցրեք միայն այն դեպքում, երբ հստակ գիտեք, թե X գումար ստանալու դիմաց ժամկետի վերջում որքա՞ն գումար եք վերադարձնելու:

Տեղյակ չեն ոսկու իրական արժեքից

Վարկատու կազմակերպությունները ընդունում են միայն ոսկին, եթե այն 18-22 կամ ավել մաքրություն ունի: Սովորաբար վարկի գումարը տրամադրվում է միջինում ոսկու շուկայական արժեքի 75%-ի չափով: Համոզվեք, որ ճիշտ մաքրության զարդ եք գրավադրում, և վարկատու կազմակերպությունը պատշաճ գնահատում է անում:

Մենք ունենք նաև գրառումներ ապառիկ, ավտովարկ,հիփոթեքային վարկգյուղատնտեսական վարկ և բիզնես վարկ թեմաներով: