Վարկային գիծ

2642
Վարկային գիծ

Արդեն քանի տարի է, ինչ բանկերի և վարկային կազմակերպությունների առաջարկած ծառայությունների մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև վարկային գիծը: Այս վարկատեսակից օգտվում են շատ անձինք:

Ի՞նչ է վարկային գիծը

Վարկային գիծը  վարկատեսակ է նախապես հստակեցված գումարի սահմանաչափով և ոչ ֆիքսված մարման գրաֆիկով: Վարկային գիծը կարող եք օգտագործել, երբ կարիք ունենաք:

Ինչպե՞ս օգտվել վարկային գծից

Եթե Դուք վարկային գիծ եք վերցնում, ապա Դուք գիտեք, որ ունեք հստակ գումար օգտագործելու հնարավորություն, սակայն Դուք եք որոշում՝ օգտվե՞լ նրանից ամբողջովին, մասամբ թե՞ չօգտվել:  Հաճախորդը կարող է ժամանակ առ ժամանակ օգտվել այդ գումարից: Տոկոսադրույքը գործում է այն գումարի հանդեպ, որը օգտագործում եք: Դուք կարող եք գումարը վերադարձնել հենց հաջորդ օրը և արդյունքում տոկոսագումարը կգործի այդ օրվա հանդեպ:

Վարկային գծի մարումը

Եթե Դուք ամբողջովին կամ մասամբ օգտագործում եք  վարկային գծի գումարը, ապա պետք է սկսեք աստիճանաբար վերադարձնել այն:

Հաճախորդն է որոշում ՝ ինչ հաճախականությամբ վերադարձնել այն՝ ամբողջովի՞ն, մի քանի մասո՞վ թե՞ միայն վճարելով նվազագույն պարտադիր վճարը: Ընթացքում գումարի անհրաժեշտության դեպքում հաճախորդը նորից կարող է օգտվել վարկային գծից: Եթե Դուք չեք օգտվում վարկային գծից, ապա որևէ վճարում չեք անում:

Ինչպե՞ս ստանալ վարկային գիծ

Հաճախորդը դիմում է վարկային գծի այնպես, ինչպես սովորական վարկի համար: Գումարի սահմանաչափը և տոկոսագումարը որոշվում են անհատապես՝ կախված անձի ֆինանսական վիճակից, վարկային պատմությունից և բանկի հետ համագործակցությունից: Նպատակն այն է, որ վարկատուն հասկանա հաճախորդի ֆինանսական հոսքերը և համոզվի, որ նա կկարողանա մարում անել:

Հիմնական առավելությունները

Այս վարկատեսակին հաճախորդները հիմնականում դիմում են երկու դեպքում՝ եթե ցանկանում են պատրաստ լինել անսպասելի ծախսերի կամ եթե գիտեն, որ մոտ ժամանակներս պարբերաբար գումարի անհրաժեշտություն են ունենալու: Վարկային գիծը ապահովութուն է, որ անհրաժեշտության դեպքում ֆինանսական միջոցներ հասանելի կլինեն Ձեզ:

Չնայած դրան, ինչպես և ցանկացած այլ վարկատեսակի դեպքում, վարկային գծից պետք է օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եթե վստահ եք, որ կկարողանաք այն մարել: Օգտվելուց առաջ էլ մանրակրկիտ ուսումնասիրեք պայմանները:

Գուցե՞ Ձեզ հետաքրքրեն նաև մեր գրառումները ավտովարկի, հիփոթեքային վարկի կամ բիզնես վարկի վերաբերյալ: