Վարկեր առանց գրավի. Առավելություններն ու թերությունները

1252
Վարկեր առանց գրավի

Առանց գրավի վարկատեսակներն ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ թերությունները:

Վարկեր առանց գրավի. առավելությունները

1. Սեփականության հանդեպ որևէ ռիսկ չկա

Առանց գրավի վարկատեսակների կարևորագույն առավելությունը կայանում է նրանում, որ Դուք ռիսկի տակ չեք դնում Ձեր տունը կամ որևէ այլ կապիտալ: Ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ է սպասվում իրեն, և արդյոք ֆինանսական կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություն չի ունենալու:

2. Վարկի դիմելու պրոցեսը հեշտ է

Ի տարբերություն գրավով վարկատեսակի, առանց գրավի վարկի դիմելու դեպքում փաստաթղթաբանությունը շատ չէ և տեսականորեն Դուք հայտի հաստատում և մերժում ստանում եք մի քանի րոպեից մինչև 1-2 օրվա ընթացքում: Պատճառներից մեկն էլ այն է, որ բացի բանկերից վարկեր առանց գրավի տրամադրում են նաև այլ ֆինանսական կազմակերպությունները:

Արդյոք Ձեր հայտը կհաստատվի թե կմերժվի՝ կախված է միայն Ձեր վարկային պատմությունից և գնահատականից:

Վարկեր առանց գրավի. թերությունները

1. Գրավի բացակայությունը չի ազատում Ձեզ պարտավորությունից

Նույնիսկ եթե գրավ չկա, միևնույն է` Դուք պարտավորություն ունեք ֆինանսական կազմակերպության հանդեպ: Վերջիններս կարող են գործը հանձնել դատարան և փոխհամաձայնության չգալու դեպքում Ձեր աշխատավարձի վրա կալանք կդրվի: Ժամկետանց պարտավորությունը բացասական ազդեցություն կունենա նաև Ձեր վարկային պատմության վրա:

2. Վարկի գումարը ավելի քիչ է

Առանց գրավի վարկերի դեպքում ֆինանսական կազմակերպությունը չունի երաշխիք, որ Դուք կվերադարձնեք գումարը: Այդ պատճառով այն Ձեզ մեծ գումար vչի կարող տրամադրել: Առանց գրավի վարկատեսակի կարող եք դիմել միայն կարճաժամկետ փոքր գումարի անհրաժեշտության դեպքում:

3. Տոկոսադրույքը բարձր է

Քանի որ ոչ ապահովված վարկատեսակների դեպքում ֆինանսական կազմակերպության ռիսկը շատ ավելի բարձր է, վարկատուները բարձր տոկոսադրույքներ են սահմանում: Սովորաբար տոկոսադրույքի բարձր լինելու մակարդակը ուղիղ համեմատական է Ձեր վարկային գնահատականին և գումարի չափին, որ վերցնում եք: Որպես կանոն, այս վարկատեսակները ունենում են նաև կողմնակի վճարներ, որոնց մասին պետք է նախապես տեղեկանալ:

Կարճ ասած, առանց գրավի վարկերն ունեն իրենց առավելությունները: Հաճախ կարող եք դիմել նույնիսկ առանց տնից դուրս գալու: Բայց դա չի նշանակում, որ Ձեզ համար ռիսկ չկա, քանի որ Դուք դրանով հայտնվում եք բարձր տոկոսադրույքների տակ: Կարևոր է, որ մանրամասն ծանրութեթև անեք որոշում կայացնելուց առաջ և համոզվեք, որ հստակ հասկանում եք վարկատեսակի պայմանները:

Նախորդ գրառումը՝ ‹‹Ո՞ր կայքերում փնտրել աշխատանք›› թեմայով: