Ձեր շրջապատում հաստատ կան մարդիկ, որ վարկ են վերցրել և հետո միայն իմացել տոկոսադրույքների մասին: Արդյունքում լսում ենք բողոքներ/կարծիքներ, որ ֆինանսական հաստատությունը նախապես չի ասում տոկոսների մասին և դրանով վարկառուներին անելանելի վիճակի մեջ է դնում:
Իրականում մեղավորը հենց ինքը՝ վարկառուն է, որ մանրամասն չի ուսումնասիրում վարկի պայմանները: Կենտրոնական բանկի վերահսկողության պայմաններում չկա որևէ ֆինանսական կազմակերպություն, որ պայմանագրի, ինչպես նաև վարկի ընդհանրական թերթիկի մեջ չներկայացնի վարկի տոկոսադրույքը, տրամադրման, սպասարկման, հետաձգման և վարկի հետ կապված մյուս ծախսերը: Չնայած վարկ վերցնելը մեր իրականության մեջ բավականին տարածված երևույթ է, մենք երբեք չենք նստում և մանրամասն չենք ուսումնասիրում վարկի պայմանները:
Վարկի իրական արժեք
Վարկի իրական արժեքը իր մեջ ներառում է հետևյալ բաղադրիչները.
- Վարկի գումար
- Տոկոսադրույք
- Վարկի հետ կապված այլ ծախսեր
- Վճարման հաճախականություն
- Վարկի մարման ժամկետ
-
Վարկի իրական արժեք
Վարկի իրական արժեքը հասկանալու համար նախ և առաջ պետք է տարբերակել տարեկան անվանական տոկոսադրույք և տարեկան փաստացի տոկոսադրույք հասկացությունները:
Տարեկան անվանական տոկոսադրույքը իր մեջ ներառում է միայն տոկոսադրույքը: Ցածր տոկոսադրույքը լավ է, սակայն կա մեծ հավանականությունը, որ վարկը կարող է ունենալ բարձր հավելյալ վճարներ: Այդ առումով շատ ավելի ամբողջական պատկեր է ապահովում տարեկան փաստացի տոկոսադրույքը, որն արտացոլում է վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ ներառյալ տոկոսադրույք, հայտի ուսումնասիրության, վարկի տրամադրման և վարկի հետ կապված այլ ծախսերը:
-
Վաղաժամկետ մարում
Եթե պլանավորում եք վարկը արագ ժամկետներում մարել, անպայման ճշտեք՝ ինչ պայմաններ են գործում վարկի վաղաժամկետ մարման դեպքում: Համոզվեք, որ շուտ մարելու դեպքում Դուք հետագա ամիսների համար վճարներ չեք վճարի և նոր կնքեք պայմանագիրը:
-
Տույժ-տուգանք
Ոչ մի վարկառու վարկը վերցնելու պահին չի մտածում, որ ժամկետանց պարտավորություններ կունենա ֆինանսական հաստատության հանդեպ: Հուսանք, որ նման դեպք Ձեզ հետ չի պատահի, սակայն լիովին չբացառենք այս տարբերակը: Այդ պատճառով վարկ վերցնելուց առաջ ճշտեք նաև ժամկետանց օրերի դեպքում գործող տույժերը:
Հիշե՛ք՝ եթե Դուք լավ պատկերացնեք վարկի արժեքը, Դուք կկարողանաք տարբերակներ մշակել, թե ինչպես նվազեցնել պարտքը: Թույլ մի տվեք, որ գումարի կարիքը կամ նոր ապրանք գնելու ցանկությունը կուրացնի Ձեզ: Պարտք ունենալը սարսափելի երևույթ չէ միայն այն դեպքում, երբ պարտատերը հստակ գիտակցում է իր պարտավորությունը:
Ահա մի քանի խորհուրդներ, թե ինչի՞ն ուշադրություն դարձնել վարկ վերցնելու ժամանակ: