Վարկ վերցնել: Ինչի՞ն ուշադրություն դարձնել

1941
վարկ վերցնել

Որոշե՞լ եք վարկ վերցնել: Առաջին հայացքից սպառողական վարկի պայմանները գուցե ակնհայտ երևան, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ այդքան պարզ է:

Մենք առանձնացրել ենք 10 կետեր, որոնց հորդորում ենք ուշադրություն դարձնել վարկի դիմելուց.

  1. Ավել գումար

Վարկերի գայթակղությունը որպես կանոն մեծ է: Եթե Դուք լավ վարկառու եք, ապա վարկատուն Ձեզ հաստատ կառաջարկի ավելի մեծ գումար: Ավելին, գուցե Ձեզ համոզեն երկարացնել վարկի մարման ժամկետը՝ նվազեցնելով ամսական մարման գումարի չափը: Դա նորմալ բիզնես պրակտիկա է և վարկատու կազմակերպության համար ավելի առաջնային է վաճառք իրականացնելը, քան Ձեզ օգնելը: Այսպիսով՝ եթե գումարի խիստ կարիք չունեք, հրաժարվեք ամեն տեսակի առաջարկներից:

Հիշե՛ք՝ Ձեռ ձեռնտու է վարկը մարել այնքան արագ, որքան հնարավոր է:

  1. Մ՛ի սահմանափակվեք տարեկան անվանական տոկոսադրույքով

Հաճախ տարբեր վարկերի պայմաններ համեմատելիս մենք հիմնվում ենք անվանական տոկոսադրույքի վրա, սակայն դա բավական չէ: Վարկերը որպես կանոն ունենում են սպասարկման վճար, տրամադրման վճար և այլ վճարներ: Այդ պատճառով վարկային կազմակերպությունից ճշտեք՝ որքան է կազմում տարեկան փաստացի տոկոսադրույքը կամ որքան գումար Դուք կվերադարձնեք:

  1. Միայն վճարները չեն, որ կարևոր են

Վարկ վերցնելուց առաջ չեք կարող հստակ իմանալ՝ արդյո՞ք ուշացումներ կունենաք թե՞ ժամկետից շուտ կցանկանաք մարել վարկը: Այդ պատճառով նախապես պետք է իմանալ ամեն ինչ. որքա՞ն կկազմի ժամկետանցի դեպքում տույժն ու տուգանքը, ի՞նչ պայմաններ են գործում վարկը վաղաժամկետ մարելու դեպքում և այլն:

  1. Դիտարկե՛ք ալտերնատիվ տարբերակներ

Որքան էլ վարկի պայմանները Ձեզ համար ընդունելի լինեն, պարտադիր շուկայի ուսումնասիրություն արեք և համոզվեք, որ դա ամենահարմար տարբերակն է: Շատ մեծ է հավանականությունը, որ Դուք կգտնեք ավելի հարմար պայմաններով վարկատեսակ:

  1. Ծանոթացե՛ք գաղտնիության պայմաններին

Համոզվե՛ք, որ ֆինանսական կազմակերպությունը պարտավորվում է Ձեր տվյալները երրորդ կողմի չհանձնել: Երբեմն որոշ կազմակերպությունները իրենց հաճախորդների տվյալները վաճառում են այլ կազմակերպությունների: Նախապես զգուշացե՛ք, որ հետագայում Ձեզ չխեղդեն մարկետինգային ակցիաներով:

Ամփոփելով նշենք, որ եթե որոշել եք վարկ վերցնել, ապա նախ և առաջ ուսումնասիրե՛ք շուկան և գտե՛ք ամենահարմար տաղավարը: Պայմանագիրը ստորագրելուց առաջ կարդացե՛ք պայմանագրի բոլոր կետերը, համոզվե՛ք, որ անհասկանալի ոչինչ չկա:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ արդյո՞ք լինել երաշխավոր: