Փող: Ինչպիսի՞ ծախսող եք Դուք

271
փող

Մարդու հաջողությունների կարևոր նախապայմաններից մեկն այն է, թե ինչպես է նա ընկալում փողը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի հանդեպ Ձեր վերաբերմունքը շատ մեծ ազդեցություն ունի Ձեր ծախսելու սովորությունների վրա:

Վերջին շրջանում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե մարդը փողը ընկալում է որպես անվտանգության միջոց, նրա մոտ ֆինանսական խնդիրների ռիսկի մակարդակը ցածր է: Միաժամանակ, եթե փողը մարդու համար ուժի կամ կարգավիճակի միջոց է, նա միանշանակ ֆինանսական խնդիրների մեծ ռիսկի տակ է:

Մեզանից շատերը մշտապես նեղվում են փող ծախսելուց: Մյուսները գնումներ են կատարում, որպեսզի իրենց լավ զգան: Կան մարդիկ, որոնք ամեն գնով ժխտում են իրենց ծախսելու սովորությունները և խուսափում են այդ մասին մտածել:

Ահա փողի հանդեպ 4 վերաբերմունքի տեսակ: Ո՞ր խմբին եք պատկանում Դուք:

Կարգավիճակի հետևողներ– Գումարը համարում են ստատուսի կարևոր մաս և ծախսում են ուրիշների վրա ազդելու կամ տպավորություն թողնելու նպատակով:

Անվտանգության կողմնակիցներ– Փողը համարում են անվտանգության միջոց և իրենց լավ են զգում խնայելուց, նույնիսկ եթե հստակ նպատակ չունեն:

Անկախության ջատագովներ– Ապրում են այսօրվա օրով և առհասարակ չեն մտածում վաղվա ֆինանսական ապահովության մասին:

Առատաձեռն սպառողներ- Սիրում են գումար ծախսել ուրիշների վրա՝ դրանով ցույց տալով իրենց սերն ու նվիրվածությունը:

Գնումների վարքագծեր

Հիմա երբ արդեն ծանոթ ենք փողի հանդեպ վերաբերմունքի տեսակներին, եկեք հասկանանք՝ ինչպիսի վարքագիծ են մարդիկ ցուցաբերում, երբ բանը հասնում է առևտրին:

‹‹Ֆանատիկ›› գնորդներ- Հաճախ են գնումներ անում: Երբեմն գնում են ավելին, քան նախատեսում էին: Օրինակ՝ որոշում են գնել մի զույգ կոշիկ, փոխարենը վերադառնում են այնքան գնումներով, որ մի ամբողջ պահարան է պահանջվում:

‹‹Տնտեսող›› գնորդներ– Այս խմբի մարդիկ ամեն ինչ կանեն, որպեսզի գումար խնայեն:Նրանք սովորաբար ժամեր են ծախսում, որպեսզի խանութում կամ առցանց գտնեն ապրանքը ամենաշահավետ գնով: Նրանք սովորաբար խնայողությունը ավելի են կարևորում, քան ժամանակը: Ինչու՞ պատվիրել առաքում, եթե կարելի է մեկ ժամ ծախսել, գնալ ապրանքի հետևից և մի փոքր գումար խնայել:

‹‹Փախուստ›› անող գնորդներՀավատում են գնումների ‹‹թերապիային›› և այդպիսով շեղվում են իրենց աշխատանքային և անձնական խնդիրներից:

‹‹Դժկամ›› գնորդներ- Այս խմբի մարդիկ գնումները միշտ թողում են վերջին պահին: Օրինակ՝ նման մարդկանց համար հենց թռիչքից առաջ ավիատոմս գնելը սովորական երևույթ է, իսկ կոշիկ կգնեն միայն այն դեպքում, երբ հին կոշիկը լիովին մաշվել է:

‹‹Ինքնագնահատականով›› առաջնորդվողներ– Բարձրացնում են իրենց ինքնագնահատականը՝ գնելով թանկարժեք իրեր: Դրանով իրենք իրենց լավ են զգում:

Անկախ նրանից, թե վերը նշված տեսակներից ո՞ր խմբի մեջ եք Ձեզ տեսնում, խորհուրդ ենք տալիս միշտ վերահսկել Ձեր փող ծախսելու վարքագիծը և առհասարակ փողի նկատմամբ Ձեր վերաբերմունքը:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ի՞նչ պետք է իմանալ ֆինանսական ճիշտ որոշումներ կայացնելու համար: