Օնլայն վարկեր: Ու՞մ դիմել

6095
Օնլայն վարկեր

Հավանաբար վերջին շրջանում պարբերաբար լսում եք օնլայն վարկեր վերցնելու մասին: Համացանցի օգտագործման միտումին զուգահեռ ավելանում է մարդկանց թիվը, որոնք նախընտրում են վարկային հայտ ներկայացնել օնլայն:

Եթե մի քանի տարի առաջ չէինք պատկերացնում, որ կարելի է վարկ ստանալ առանց բանկ այցելելու և մի քանի օր վարկային հայտի  պատասխանին սպասելու, ապա այսօր դա իրականություն է:

Մեր ընկերության հարցման արդյունքում պարզվել է, որ քիչ տոկոս չեն կազմում մարդիկ, որոնք խուսափում են օնլայն վարկավորումից և նախընտրում են դեմ առ դեմ շփումը:

Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ՝ ինչպես իմանալ օնլայն վարկավորումը իրականացնող կազմակերպությանը վստահել թե՞ ոչ:

  1. Ուսումնասիրե՛ք կազմակերպությունը

Մինչև գործարք անելը համոզվեք, որ գործ ունեք լավ համբավ ունեցող կազմակերպության հետ: Փնտրեք ընկերությունը որոնողական համակարգերում, այցելեք ընկերության կայք, որոնեք այն սոց ցանցերում: Առաջին տպավորությունը վարկային կազակերպության համբավը գնահատելու գործում կարևոր է:

  1. Ընկերությունն ունի՞ լիզենզիա

Կենտրոնական բանկի կայքում կարող եք ստուգել՝ արդյոք ընկերությունը լիցենզավորված է ԿԲ-ի կողմից: Հակառակ դեպքում խորհուրդ ենք տալիս խուսափել տվյալ ընկերությունից, քանի որ նման կազմակերպությունը չի ենթարկվում ԿԲ-ի լծակներին և չեք կարող բացառել հնարավոր անօրինականությունները:

  1. Մանրամասն կարդացե՛ք ընկերության կայքը

Հավանաբար հաճախ հանդիպում եք ոչ հստակ ինֆորմացիայով և տառասխալներով կայքերի: Վարկային կազմակերպության դեպքում նման պարագայում չեք կարող բացառել, որ գործ չունեք խաբեբաների հետ: Ստուգե՛ք բրաուզերի անվտանգության նշանը և կայքի գաղտնիության քաղաքականությունը հավաստող ինֆորմացիան:

  1. Պարզե՛ք՝ կարող եք ֆիզիկապես ներկայանալ օնլայն վարկեր տրամադրող ընկերություն

Կարևոր է, որ վարկային կազմակերպությունը ունենա ֆիզիկական հասցե, կոնտակտային հեռախոսահամար և էլ. հասցե: Երբեք չեք կարող իմանալ վաղը ինչ խնդրի կհանդիպեք և պետք է վստահ լինել, որ կկարողանաք այցելել վարկատու ընկերություն: Եթե ընկերությունը չունի ֆիզիկական հասցե և չի տրամադրում կոնտակտային ինֆորմացիա, ապա որպես կանոն, կարող եք վստահ լինել, որ հաստատ խնդիրներ կունենաք:

  1. Ճշտե՛ք վարկի տրամադրման պայմանները

Օնլայն վարկեր տրամադրելու դեպքում որպես կանոն, վարկային կազմակերպության համար ռիսկը մեծ է: Այդ պատճառով օնլայն վարկեր տրամադրող ընկերությունները կարևորում են, որ վարկառուն ունենա դրական վարկային պատմություն և լինի գրանցված աշխատող: Եթե Դուք այդ պայմաններից ոչ մեկին չեք բավարարում, սակայն ընկերությունը բավարարում է Ձեր վարկային հայտը, ապա համոզված եղեք՝ ինչ-որ բան այն չէ:

Այսպիսով՝ օնլայն վարկերը վտանգավոր չեն, եթե Դուք վստահ եք, որ գործ ունեք օրենքով գործող լիզենցավորված կազմակերպության հետ: Փոխարենը խորհուրդ ենք տալիս ցանկացած գնով խուսափեք տոկոսով փող տվող անհատներից և անօրինական գործունեություն ծավալող կազմակերպություններից:

Գուցե Ձեզ կհետաքրքրի նաև մեր գրառումը՝ ի՞նչ անել, եթե ֆինանական կազմակերպության հանդեպ դժգոհություն ունեք: