10 գլոբալ սպառողական տենդենցներ, որ ակտուալ կլինեն 2018թ.

    1298
    սպառողական

    2017թ. սպառողական վարքագծի ակտիվ փոփոխությունների տարի էր: Այս փոփոխությունների պատճառը մոբայլ տեխնոլոգիաների և համացանցի հասանելիության տարածումն էր:

    Կիսվում ենք ‹‹Եվրոմոնիտորի›› հետազոտության 2017թ արդյունքներով, ինչից ակնհայտ է՝ ինչ սպասել 2018թ:

    1. ‹‹Համեստ կենսակերպով ապրողներ››

    Աշխարհի բնակչության մոտ 60%-ը հավատում են՝ իրենց որոշումներն ու գործողությունները դրական փոփոխություններ են բերում:

    Սպառողները սկսել են որդեգրել մինիմալիստական կենսակերպ, որտեղ ներդաշնակությունն ու չափավորությունը կարևոր են: Այս խմբի մեջ հիմնականում մտնում են 20-29 տարեկան կրթված երիտասարդները, որոնք հասունացման տարիքում  ճգնաժամ, ահաբեկչություն և լարված քաղաքականության ականատես են եղել: Նրանց աշխարհայացքը շատ ավելի լայն է, քան նախկին սերունդներինը: Նրանք ցանկանում են ավելի կազմակերպված գոյություն ապահովել իրենց համար:

    1. ‹‹Նորարարությունների հետևորդներ››

    Սպառողների 36%-ը 2017թ. գումարի մեծ տոկոսը ծախսել է հեռախոսի մեջ:

    Վարձակալողների, անդամագրվողների և ծառայություններից օգտվողների նոր սերունդը վերափոխում է տնտեսությունը: Մարդիկ հրաժարվում են նյութական իրերից՝ դրանք փոխարինելով օնլայն կենսակերպով: Այս միտումը սկսել է ազդել նաև հին սերունդների վրա: Նախկին մատերիալիստները ևս սկսել են պարզեցնել իրենց կենսակերպը: Տաքսիների, հյուրանոցների ամրագրման և այլ ծրագրերի պարզությունն ու արագությունը գրավում են բոլորին:

    1. ‹‹Կարծիք›› ձևավորողներ

    Սպառողների 68%-ը կանոնավոր կերպով մտնում են սոց ցանցերի անձնական էջեր և գրառումներ են անում:

    Անկախ նրանից՝ դա կլինի վիրուսային նկարի կամ վիդեոյի կիսում, պետիցիայի տակ ստորագրում թե Թվիթերում, Ֆեյսբուքում կամ Ինստագրամում կարծիքի կիսում, սպառողները ունեն ասելիք: Ցանկացած երևույթի, իրադարձության, ծառայության կամ բրենդի վերաբերյալ մարդիկ խոսում են  կոլեկտիվ ձայնով, ինչը հիմնարար դեր է ունենում սպառողական պահանջի ձևավորման տեսանկյունից:

    1. ‹‹Առողջությունը կարևորողներ››

    2017թ. մարդկանց 35%-ը կարևորել է քիմիկատներից խուսափումը:

    Եթե վերջին շրջանում մարդկանց համար ավելի կարևոր էր արտաքին տեսքը, դիմահարդարումը, ապա 2017թ միանգամից մեծացավ սպորտով և առողջ սննդակարգով հետաքրքրվող մարդկանց քանակը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս տարի առողջ կենսակերպը էլ ավելի տրենդային կդառնա:

    1. ‹‹Ձեռնարկատերեր››

    Սպառողների մոտ 50%-ը նախընտրում են իրենք իրենց համար աշխատել:

    Մարդիկ ուզում են ազատ լինել իրենց կենսակերպում և պատրաստ են դրա համար ռիսկի դիմել: Սպառողների շրջանում մեծանում է ձեռնարկատիրական ոգին և մշակույթը: Այսպիսով՝ ավանդական 09:00-17:00 աշխատանքային ռեժիմը փոփոխվում է: Այս միտումը շատ ուժեղ է երիտասարդ սերնդի մոտ:

    1. ‹‹Վիրտուալ գնորդներ››

    Սպառողների 43%-ը ծառայություններ ու ապրանքներ ձեռք է բերում օնլայն:

    2018թ. կփոխվի թվային նկարների ընկալումը: Սպառողները կկարողանան ամբողջովին վիզուալիզացնել ապրանքները մինչև օնլայն գնում կատարելը: Սա հնարավոր դարձրեց 2017թ. ստեղծված նոր սմարթֆոնները, որոնք ունեն ընդլայնված իրականության (augmented reality) շատ մեծ ֆունկցիոնալություն:

    1. ‹‹Խուզարկու› գնորդներ

    Մարդկանց 52%-ը գնումներ անում է միայն կազմակերպություններից և բրենդերից, որոնց վստահում է:

    2017թ սպառողական վստահության ճգնաժամը էլ ավելի խորացավ, ինչի արդյունքում ավելի շատ էմոցիոնալ կապի անհրաժեշտություն առաջացավ: Մարդիկ շատ կասկածամիտ են և հոգնել են ընկերությունների ճոխ խոստումներից: Եթե ապրանքը չի կարող շոշափելի ձևով ապացուցել իր ֆունկցիոնալությունը, ապա սպառողները դիմում են անկախ օնլայն աղբյուրների:

    1. ‹‹Դիզայներներ››

    Սպառողների 48%-ը սիրում են տարբերվել մյուսներից:

    Գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում մարդիկ սկսել են վերաարժևորել իրենց ծախսելու սովորությունները: Արդյունքում հաճախորդները սիրում են բրենդի հետ կապվել վերջինիս ստեղծման պրոցեսում: Սպառողները սիրում են ապրանքի ստեղծման և դիզայնի փուլերի մաս կազմել:

    1. ‹‹Կիսվողներ››

    2010-2018թթ. հատվածում սպառողները փոխել են իրենց վերաբերմունքը բնակության տարածքի հանդեպ:

    Կիսվելու տնտեսությունը դարձել է կենսակերպ: Սպառողները նախընտրում են բնակարանը և նրա հետ կապված ծախսերը կիսել նույն հետաքրքրություններ ունեցող այլ անձի կամ անձանց հետ՝ դրանով բարելավելով կյանքի պայմանները:

    1. ‹‹Գոյատևողներ››

    ԱՄՆ-ի և Անգլիայի ցածր եկամուտով սպառողների մոտ 30%-ը կայցելեն զեղչեր ունեցող խանութներ հաջորդ 12 ամիսների ընթացքում:

    Ինչքան էլ տնտեսության աճ գրանցվի, գործազրկության մակարդակը կրճատվի և աշխատավարձերը բարձրացվեն, հարուստների և աղքատների միջև տարբերությունը շատ մեծ է: Այս խմբի մարդկանց համար միջին կենսակերպի հասնելու համար կարևոր են զեղչերն ու ակցիաները:

     Ընդհանուր առմամբ 2018թ. սպառողներն էլ ավելի կկարևորեն իրենց արժեքները և գնում կատարելու որոշումները:

    Այլ հետաքրքիր հետազոտություններ կարդալու համար այցելեք Եվրոմոնիտորի կայք:

    Գուցե՞ Ձեր կհետաքրքրի նաև Ֆինանսական գրագիտության մասին հարցման արդյունքները, որ իրականացրել է Համաշխարհային Բանկը: