5 անվճար հեռախոսի ծրագիր ֆինանսները կառավարելու համար

1520
հեռախոսի ծրագիր

Եթե Դուք պատկանում եք մարդկանց այն խմբին, որ օրվա ընթացքում մի քանի տասնյակ անգամ սմարթֆոնի միջոցով ստուգում են նամակները, հետևում են եղանակի տեսությանը, կարդում են նորություններ կամ խաղեր են խաղում, ապա հավանաբար բացահայտել եք, որ հեռախոսը ունի հնարավորություն նաև օգնելու կառավարել Ձեր ֆինանսները:

Փողերի կառավարումը, բյուջեին հետևելը և նույնիսկ խնայողություններ անելը շատ ավելի հեշտ է լավ հեռախոսային ծրագիր ունենալու դեպքում:

Ինչևէ, ամեն հեռախոսի ծրագիր չէ, որ արժե ներբեռնել և օգտագործել: Ներկայացնում ենք մի քանի արդյունավետ անվճար գործիքներ.

  1. Wally ՝ ծախսերը կառավարելու համար

Wally ծրագիրը ներակայացնում է Ձեր ամբողջ ֆինանսական ինֆորմացիան մեկ պատուհանի մեջ: Դուք նշում եք՝ ինչքան գումար եք ծախսում, վաստակում, ինչպես նաև որքա՞ն գումար եք պլանավորում խնայել: Ծրագիրը թույլ է տալիս նաև նշել` որտեղ և ում հետ եք ծախսել Ձեր գումարը: Վիզուալիզացված ինֆոգրաֆիկան հաստատ կօգնի Ձեր վերանայել Ձեր ծախսելու սովորույթները:

  1. Honeyfi՝ ընտանեկան ծախսերի համար

Եթե Դուք Ձեր կողակցի հետ համատեղ գումար եք խնայում կամ բյուջեն ընդհանուր է, ապա կարող եք ներբեռնել Honeyfi ծրագիրը: Դուք կարող եք մուտք անել բոլոր ծախսերը, ավելացնել մեկնաբանություններ, ստեղծել կատեգորիաներ: Արդյունքում ծրագիրը Ձեր և Ձեր զուգընկերոջը խորհուրդներ կտա՝ ինչպես վարվել ընդհանուր ֆինանսների հետ:

  1. Fudget`առիթներին գումար հավաքելու համար

Այս ծրագիրը շատ հարմար է Ձեր բյուջեն կազմակերպելու համար: Ներբեռնեք այս ծրագիրը, եթե կարճաժամկետ գումար եք հավաքում արձակուրդի, տոների կամ տարելիցի համար:

  1. Honey` ակցիաներից օգտվելու համար

Եթե Դուք օնլայն գնումներ հաճախ եք անում, ապա բրաուզերի այս ֆունկցիոնալությունը, որը նախատեսված է տարբեր սարքերի համար, Ձեզ համար է: Ցանկացած կայք մտնելուց այն ավտոմատ գտնում է՝ ինչ կուպոններ կամ զեղչեր կան կայքում և հուշում է Ձեզ այդ մասին: Այն աշխատում է բազմաթիվ միջազգային բրենդերի կայքերի հետ, այնպես որ հաստատ իմաստ ունի ներբեռնել այն:

  1. Idealo` շահավետ գնումների համար

Հավանաբար Ձեզ հետ պատահել են դեպքեր, երբ որևէ ապրանք եք գնել խանութում և հետո նույն ապրանքը ավելի էժան գնով տեսել եք այլ խանութում: Այս ծրագիրը շատ էֆեկտիվ է նրանց համար, ովքեր պահի ազդեցության տակ գնումներ են անում: Դուք պետք է ապրանքի կոդը նկարեք կամ ապրանքի նկարը փնտրեք կայքի որոնման դաշտում: Այն ցույց կտա՝ ինչ գներով կարող եք Ձեռք բերել տարբեր վաճառողներից:

Գուցե Ձեզ հետաքրքրի նաև՝ ինչ ֆիլմեր դիտել ֆինանսեր սովորելու համար: