5 ֆիլմեր ֆինանսներ սովորելու համար

2859
ֆինանսներ

Բազմիցս արդեն նշել ենք, որ ֆինանսական գիտելիքները կարևոր են ցանկացած անձի համար՝  անկախ զբաղվածությունից և տարիքից: Դրանից է կախված՝ արդյոք մենք կկայացնենք խելամիտ ֆինանսական որոշումներ կապված բնակարան գնելու, հարկեր վճարելու, վարկ վերցնելու, բյուջեն պլանավորելու և այլ հարցերում:

Ինչպե՞ս սովորել ֆինանսներ հեռուստացույցի առաջ նստած

Խելամիտ Վարկը կիսվում է 5 ֆիլմերով, որոնց միջոցով կկարողանաք պատկերացում կազմել ֆինանսների մասին.

  1. Pirates of Silicon Valley (Пираты Силиконовой долины)

Այս ֆիլմը լույս է տեսել 1999թ, ռեժիսորը Մարտին Բյորկն է: Ներկայացնում է Apple-ի և Microsoft-ի ‹‹ինքնակենսագրականները›› և առհասարակ, համակարգչային ինդուստրիայի զարգացումը: Ֆիլմը արժանացել է բազմաթիվ մրցանակների և լավ աղբյուր է ձեռնարկատիրություններ, բանակցություններ, բիզնեսի հիմնադրում և մի շարք այլ կոնցեպտներ հասկանալու համար:

  1. Contestant (2007)

Այս իսպանական ֆիլմի ռեժիսորը Ռոդրիգո Կորտեսն է: Ֆիլմը ժամանակակից հասարակության երգիծաբանությունն է: Ֆիլմի հերոսը Մարտինն է, ով հեռուստատեսության պատմության մեջ ամենամեծ մրցույթի հաղթողն է: Մրցանակը 3 մլն եվրո է: Ինչևէ, մեծ գումարը իր հետ բերում է մի շարք խնդիրներ, ինչի պատճառով Մարտինի կյանքը վերածվում է իսկական մղձավանջի: Արդյունքում նա ստիպված էր սովորել տնտեսագիտություն:

  1. Wall street (Уолл-стрит)

1987թ լույս տեսած այս ֆիլմը բիզնես ֆիլմի դասական օրինակ է: Ֆիլմի ռեժիսորը Օլիվեր Սթոունն է: Ցույց է տալիս ժամանակակից բաժնետիրությունների ծնունդը: Ֆիլմի միջոցով ցույց են տրվում Ուոլ Սթրիթում բիզնեսի և ներդրումների ամենամութ կողմերը:

  1. Inside job (Инсайдеры)

Ֆիլմը լույս է տեսել 2010թ, ռեժիսորը Չարլզ Ֆերգյուսոնն է: Այն պատմում է 2008թ ֆինանսական ճգնաժամի բոլոր մանրամասները: Ֆիլմում կտեսնեք ֆինանսիստների, լրագրողների և քաղաքագետների հետ հարցազրույզներ, ուսումնասիրություններ, որոնք մանրամասն ներկայացնում են՝ ինչն է նպաստել պատմության մեծագույն ճգնաժամին: Այս ֆիլմը նայելու արդյունքում ոչ միայն կտիրապետեք ֆինանսական տերմինների, այլև կհասկանաք շատ ֆինանսական գործընթացներ: Ֆիլմը 2011թ Օսկարի է արժանացել՝ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում:

  1. The Wolf of Wall Street (Волк с Уолл-стрит)

Հավանաբար այս ֆիլմը արդեն հասցրել եք դիտել: 2014թ այն իսկական բում առաջացրեց կինոթատրոններում: Ֆիլմը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա: Լեոնարդո Դիկաբրիոն ֆիլմում ֆոնդային բրոքեր Ջորդան Բելֆորդի դերում է, ով 1980-ականներին որոշում է դառնալ Նյու Յորքի ամենահայտնի բրոքերներից մեկը: Արդյունքում նա հասավ այնպիսի հաջողությունների, որ ստացավ Ուոլ Սթրիթի ‹‹գայլը›› մականունը:

Վստահ չենք, որ այս 5 ֆիլմը բավական են շատ տնտեսագիտություն սովորելու համար, բայց կարող եք շարունակել գիտելիքների ձեռքբերումը այնպիսի ֆիլմերի միջոցով, ինչպիսիք են ‹‹Human capital››, ‹‹Margin Call››, ‹‹The company men››, ‹‹In search of happiness›› և ‹‹Between rogues walks the game››:

Համատեղե′նք կրթությունը զվարճանքի հետ:

Կարդացե՛ք նաև մեր գրառումը՝ ինչպե՞ս բարձրացնել ֆինանսական IQ-ն: