6 թրենդեր, որ կփոխեն վճարումների ապագան

    2640
    վճարումներ

    Կրիպտոակտիվների տարածման արդյունքում ֆինտեք ոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել վերջին տարվա ընթացքում: Բիթքոյնը և մյուս կրիպտոարժույթները,ինչպես նաև բլոկ շղթա տեխնոլոգիաների այլ ծրագրեր հեղափոխեցին ֆինանսական ոլորտի հետաքրքրությունները:

    Քանի որ բլոկ շղթա տեխնոլոգիաները շարունակում են զարգանալ, կարևոր է հասկանալ՝ ինչ ազդեցություն այն կունենա վճարումների վրա:

    Ներկայացնում ենք 6 միտումներ, որոնք կփոխեն վճարումներ ստանալու և կատարելու ձևերը.
    1. Պետական կանոնակարգումներ

    2017թ արդեն ականատես եղանք այն հանգամանքին, որ շատ երկրների կառավարություններ սկսեցին մտահոգվել կրիպտոարժույթների տարածմամբ: Զարմանալի չէ, որ շատ երկրների Կենտրոնական բանկեր սկսեցին վերահսկողության դաշտ մտցնել այս արժույթը:

    Այս տենդենցը միանշանակ կշարունակվի նաև այս տարի:

    1. Բլոկ շղթայի P2P գործարքներ

    Մինչ ներկայիս կրիպտոարժույթները իրենց անկայունության պատճառով պայքարում են վստահելի վճարման մեթոդ դառնալու համար, նոր կրիպտոարժույթներ (stablecoin) են ի հայտ եկել խնդիրը լուծելու համար: Պահանջարկը ապահովելու համար այս ընկերությունները ստեղծում են կրիպտո պլատֆորմներ, որոնք տրամադրում են շոշափելի ակտիվներ:

    Քանի որ այս ոլորտի շատ ընկերություններ բավականին խոստումնալից են, զարմանալի չի լինի, որ շուտով կրիպտոարժույթը տրամադրվի որպես աշխատավարձ կամ օգտագործվի այլ վճարումների համար: Հաշվի առնելով վերջիններիս արագությունը և անվտանգությունը, շատ շուտով այս արժույթը կայուն տեղ կունենա ֆինանսական շուկայում:

    1. Վճարումներ

    Չնայած Բիթքոյնը և մի շարք այլ կրիպտոարժույթներ այսօր բավականին մեծ շուկայի ծավալ են զբաղեցնում (ավելի քան 500 բիլիոն դոլար), սահմանափակ են նաև վայրերը, որտեղ կարող եք օգտագործել այս արժույթը: Շատ վաճառողներ այն չեն ընդունում որպես վճարման մեթոդ:

    Այսօր արդեն կան ընկերություններ, որոնք աշխատում են հենց այս խնդրի լուծման ուղղությամբ: Շատ շուտով բոլոր վաճառքի կետերը կկարողանան ընդունել այս արտարժույթը առանց տեխնիկական գիտելիքների:

    Կանխատեսվում է, որ 2020 թվականին այն բավականին հեշտ հասանելի կլինի նոր սերնդի համար, ովքեր ծնվել են համացանցի և Google-ի ի հայտ գալուց հետո:

    1. Ամեն ինչ համացանցի միջոցով

    Ի վերջո, շատ շուտով տանը, հանրային վայրերում և խանութներում բոլոր սարքերը ինտեգրված կլինեն ինտերնետի միջոցով: Այս ինտեգրացիան թույլ կտա կենտրոնացված վերահսկողություն ունենալ բոլոր ուղղություններով ամենատարբեր գործարքների հանդեպ:

    Կարդացեք ամբողջական հոդվածը այստեղ:

    Գուցե՞ Ձեզ հետաքրքրի նաև մեր գրառումը, թե ինչ է բիթքոյնը: