Bitcoin: Ի՞նչ է բիթքոինը

2497
bitcoin

Դուք լսե՞լ եք bitcoin-ի մասին: Անկասկած, այո: Այս թվային կրիպտոարժույթը վերջին շրջանում գրավել է բոլոր ամսագրերի վերնագրերը 1000$ արտարժույթից 20 000$-ի հասնելու արդյունքում:

Մենք կփորձենք այս հոդվածի միջոցով պարզաբանել՝ ինչ է բիթքոինը:

Սկսենք bitcoin-ի ներածությունից.

Այն ստեղծվել է Սատոշի Նակամոտոյի կողմից 2009թ: Ոչ ոք չգիտի՝ այս անվան տակ մի մարդ է թե՞ ծրագրավորողների մի ամբողջ խումբ: Նպատակն էր ստեղծել ապակենտրոնացված արժութային համակարգ:

Ի՞նչ է bitcoin-ը:

Բիթքոինը թվային արժույթ է: Այն ապակենտրոնացված է և չի վերահսկվում կառավարությունների կամ ֆինանսական կառույցների կողմից: Ի տարբերություն ավանդական արժույթների՝ այն ստանում են հզոր համակարգիչները համացանցին կապելու արդյունքում: Այն միավորում է գնորդներին և վաճառողներին ծածկագրված բանալիների միջոցով:

Ի՞նչ է bitcoin-ի մայնինգը:

Կրիպտոարժույթներ ստեղծվում են բլոկ-շղթա (blockchain) տեխնոլոգիայի հիման վրա:Կրիպտոարժույթ ստեղծելու պրոցեսը կոչվում է մայնինգ: Յուրաքանչյուր ոք համակարգչի վրա հատուկ ծրագրային ապահովում տեղադրելու արդյունքում կարող է կրիպտոարժույթի մայնինգ սկսել: Դա նշանակում է, որ համակարգիչը միացել է մաթեմատիկական խնդիրներ լուծելու գլոբալ համակարգին: Յուրաքանչյուր օգտագործող շղթային ավելացնում է իր կոդերը նախորդ գործարքի կոդավորման ֆունկցիայի (հաշ ֆունկցիայի) միջոցով՝ վերջում կցելով հաջորդ օգտագործողի հրապարակային բանալին: Ցանցն ‹‹արձանագրում›› է այս գործարքը շղթայում առկա բոլոր անդամների համար: Այս շղթաները հավաքագրվում են բլոկային շղթայի մեջ, որում հասանելի են երբևէ իրականացված բոլոր գործարքները:

Գուցե առաջին հայացքից հեշտ գործընթաց թվա, սակայն հաշը բավականին լուրջ համակարգչային կարողություններ է պահանջում և հազարավոր մայներներ մրցում են: Յուրաքանչյուր մասնակից ստանում է իր բաժնեմասը խնդիրների լուծման համար:

Ի՞նչն է որոշում բիթքոինի գինը

Բիթքոինի գինը որոշվում է նրանով, թե ինչքան գումար են մարդիկ պատրաստ վճարել նրա համար:  Ըստ Սատոշի Նակամատոյի պրոտոկոլի՝ 21մլն բիթքոին կարելի է մայնել, որից մոտ 12 մլն բիթքոին արդեն ստեղծվել է: Այսպիսով՝ ոսկու և այլ թանկարժեք մետաղների նման պաշարը սահմանափակ է:  Կան տարբեր տնտեսական և մաթեմատիկական տեսություններ, թե ինչու է Սատոշի Նակամատոն սահմանել հենց 21 միլիոնի շեմը:

Ինչպե՞ս գնել Bitcoin

Bitcoin գնելու hամար պետք է հաշիվ բացել: Ձեր վիրտուալ դրամապանակի մեջ գումար փոխանցելուց հետո Դուք կարող եք այն փոխանակել բիթքոինով:

Ի՞նչ կարող եմ անել bitcoin- ով

Դուք կարող եք bitcoin-ի միջոցով գնումներ անել 100 000-ավոր վաճառողներից: Դուք կարող եք վաճառել այն: Կամ էլ կարող եք սպասել և հետևել արտարժույթի տատանումներին:

Ի՞նչ ռիսկեր կան

Առավոտյան զարթնելուց Դուք մոտավոր պատկերացնում եք դոլարի արտարժույթը: Բիթքոինի դեպքում դա հնարավոր չէ, քանի որ այն կարող է հսկայական տատանումներ ունենալ անգամ մեկ ժամվա ընթացքում: Քանի դեռ վերահսկող մարմին չկա, բիթքոինի գինը շատ փոփոխական է, այդ  պատճառով այն ձեռք բերելը ռիսկային է: Սակայն շատերը այսօր միլիոնատեր են բիթքոինների առքուվաճառքի շնորհիվ:

Կա՞ն այլ կրիպտոարժույթներ

Այո, 1000-ավոր այլ կրիպտոարժույթներ ևս կան, և քանակն օրեցօր ավելանում է: Բիթքոինի նման հայտնի են Ethereum, Ripple և Litecoin թվային արժույթները:

Հաջորդ գրառումներում մենք կքննարկենք բիթքոին ունենալու առավելություններն ու թերությունները:

Գուցե՞ Ձեզ հետաքրքեն այլ գրառումներ մեր խորհուրդներ բաժնից: