ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

2759
Վարկառուի իրավունքներ

Եթե Դուք որոշել եք օգտվել այլընտրանքային ֆինանսական ծառայություններից (վարկային կազմակերպություններ), կարևոր է հիշել հետևյալ խորհուրդները.

  1. Վարկային գործունեությունը լիցենզավորման ենթակա է: Եթե կազմակերպությունը չունի համապատասխան լիցենզիա և գրանցում ՀՀ ԿԲ-ի կողմից, ապա իր կողմից ծավալվող գործունեությունը չի կարող կոչվել վարկային:Դիմե՛ք բացառապես լիցենզավորված ընկերությունների:
  2. Նախքան պայմանագիր կնքելը ուշադիր կարդացե՛ք այն:
  3. Վարկատու ընկերությանը ներկայացրե՛ք ճշգրիտ տեղեկատվություն, որպեսզի ընկերությունը ճիշտ գնահատի վարկը մարելու Ձեր կարողությունը:
  4. Ուշադրություն դարձրե՛ք տոկոսադրույքին:
  5. Ծանոթացե՛ք տույժերին և տուգանքներին:
  6. Խնդիրների դեպքում ուշադիր կարդացե՛ք ֆինանսական հաստատության կողմից ստացված նամակները. միգուցե նրանք թյուր տեղեկատվություն ունեն պարտքի չափի և մարման պայմանների վերաբերյալ:

Ձեր իրավունքները

  • Նախքան վարկային պայմանագիր ստորագրելը Դուք իրավասու եք ծանոթանալ ֆինանսական հաստատության գործունեության պայմաններին, վարկի տրամադրման ընդհանրական թերթիկին, բարձրացնել վարկի հետ կապված Ձեր բոլոր հարցերը, ստանալ վեճերի լուծման բացատրական ամփոփագիր, ինչպես նաև անհատական թերթիկ, որտեղ ներկայացված են վարկի տրամադրման հիմնական պայմանները, այնուհետև կշռադատել պայմանները մինչ պայմանագիրը ստորագրելը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Ընտրեք Ձեզ համար նախընտրելի հաղորդակցության եղանակը, որը ցանկացած պահի կարող եք փոխել:
  • Վարկատուն պարտավոր է ներկայացնել Ձեր վարկի վերաբերյալ քաղվածքը առնվազն 30-օրյա պարբերականությամբ:
  • Սպառողական վարկը ժամկետից շուտ մարելու դեպքում Ձեզնից չի կարող գանձվել որևէ տույժ, տուգանք կամ տոկոս չօգտագործված օրերի համար:
  • Դուք իրավունք ունեք պայմանագիրը ստորագրելուց հետո 7 օրվա ընթացքում չեղյալ հայտարարել այն: Նման պարագայում Դուք պարտավոր եք ամբողջության մարել վարկը և 7 օրվա տոկոագումարը, ինչպես նաև առկայության դեպքում սպասարկման վճարը:
  • Դուք իրավունք ունեք վարկատուից գրավոր տեղեկատվության պահանջել արդեն կատարված վճարումների վերաբերյալ: