ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐԿ

2562
vark

Կարճաժամկետ վարկերը կարող եք օգնել Ձեզ լուծել չպլանավորված ֆինանսական խնդիրները: Սակայն լավ մտածեք նախքան Ձեր այլ վարկային պարտավորությունները կատարելու կամ երկարաժամկետ ֆինանսական խնդիրները հոգալու նպատակով վարկ վերցնելը: Այլընտրանքային սպառողական վարկերը լավագույն տարբերակը չեն կյանքի տարբեր իրավիճակներում, հատկապես եթե Դուք չեք գնահատել ժամանակին և ամբողջությամբ վարկը մարելու Ձեր կարողությունները:

Վարկ վերցրե՛ք այնքան գումար, որքան Ձեզ անհրաժեշտ է և միայն այն պարագայում, եթե վստահ եք, որ կկարողանաք մարել այն:

Այդ նպատակով խորհուրդ է տրվում նախքան կարճաժամկետ վարկ վերցնելը համոզվել, որ ամսական վճարումները չեն գերազանցում Ձեր եկամտի 40%-ը և որ միջնորդավճարներն ու տոկոսադրույքները շատ բարձր չեն Ձեզ համար: 40%-ից բարձր լինելու դեպքում վարկի մարումը համարվում է ռիսկային և կարող է վտանգ ներկայացնել Ձեր ֆինանսական հոսքերի համար:

Հիշե՛ք. այլընտրանքային վարկերը բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների կողմից առաջարկվող նույն ֆինանսական ծառայություններն են: Հավասարաչափ լրջությամբ կշռադատե՛ք դրական և բացասական կողմերը: